close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքուն չի ստորագրել Արևելյան գործընկերության հռչակագիրը տարածքային ամբողջականության դրույթի բացակայության պատճառով

Տարածաշրջան

14 Մայիսի 2019, 11:50
 Բաքուն չի ստորագրել Արևելյան գործընկերության հռչակագիրը տարածքային ամբողջականության դրույթի բացակայության պատճառով

Բրյուսելում երեկ ավարտվել է Արևելյան գործընկերության  ծրագրի 10-ամյակին նվիրված նիստերի առաջին օրը:

Ըստ Minval.az-ի, որը հղում է անում Радио Свобода-ին,  գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է հանդիսավոր հռչակագիր, սակայն մասնակից երկրները հատուկ կարգավիճակի չեն արժանացրել փաստաթուղթը, և դրա տակ ստորագրել է միայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նշվում է, որ Բաքուն հրաժարվել է ստորագրել այն, քանի որ դրանում հրաժարվել են ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին դրույթը: Ըստ ադրբեջանական կայքի` պաշտոնական Բաքուն արգելափակել է կոմյունիկեն:

Ուկրաինան և Վրաստանը դժգոհություն են հայտնել, որ ծրագրի առանձին մասնակիցների` եվրոպական ինտեգրման ձգտման մասին հղումը բացակայում է:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica