close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանկանում եմ, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին. Ֆրանկ Էնգել

Արցախ

13 Մայիսի 2019, 21:32
 Ցանկանում եմ, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին. Ֆրանկ Էնգել

Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը տեսաուղերձ է հղել Հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ:

 Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Ֆրանկ Էնգելը, մասնավորապես, ասել է. « 25 տարի առաջ զենքերը լռեցին, և Հարավային Կովկասում զինադադար հաստատվեց: Արցախը կրկնապատկեց իր տարածքները հարևան պետության կողմից հրահրած անիմաստ պատերազմից հետո, պետության, որն առայսօր չի ընդունում իր սխալը, այնքանով չի ընդունում, որ անգամ միջազգային հետախուզում է հայտարարում ինձ նման մարդկանց նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, մինչ օրս չի հաջողվել իրականացնել: Եվ այդ ամենն արվում է իրական իշխանությունների կողմից այն  պարզ պատճառով, որ մենք բազմիցս այցելել ենք այդ երկիր, և որ ես անձամբ շարունակում եմ սատարել Արցախի ժողովրդի՝ իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Կարող եմ ասել, որ Արցախի ժողովրդին հաջողվել է դա անել՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է:

Ամեն դեպքում, չցանկանալով շահարկել Կովկասի այս երկրամասի ապագայի թեման, պարզապես ցանկանում եմ ուրախությամբ փաստել, որ, ընդհանուր առմամբ, զենքերը լուռ են ոչ միշտ, և ցավոք, ոչ այնքանով, որքանով մենք կուզենայինք լինեին մի քանի տարի առաջ, բայց լուռ են: Մեզ պարզապես մնում է հուսալ, որ բռնության մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլևս չի լինի և, այսպես կոչված, Ղարաբաղի հարցը կկարգավորվի քաղաքական միջոցներով: Ես ցանկանում եմ, որ այդպես լինի: Հուսով եմ, որ հակամարտության բոլոր շահագրգիռ երկրները քաղաքական կամք կդրսևորեն և հարցը հենց նման լուծում կստանա: Ես ցանկանում եմ, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին: Ես հավատում էի դրան տարիներ առաջ, և շարունակում եմ հավատալ այսօր:

Ձեզ բոլորիդ ցանկանում եմ խաղաղ ապագա: Կարծում եմ՝ սա լավագույնն է, ինչին մենք պետք է հավատանք ու ինչին պետք է ձգտենք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica