close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի ներկայացրած փաստերի շարվածքը թույլ է տալիս մտածել, որ տեղեկանքներ էին հավաքվել նախարարություններից և կից մարմիններից. Արմեն Գրիգորյան

Հարցազրույց

13 Մայիսի 2019, 17:36
 Վարչապետի ներկայացրած փաստերի շարվածքը թույլ է տալիս մտածել, որ տեղեկանքներ էին հավաքվել նախարարություններից և կից մարմիններից. Արմեն Գրիգորյան

Aysor.am-ի զրուցակիցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն է։

- Պաշտոնավարման 1 տարին ամփոփելիս վարչապետ Փաշինյանը ներկայացրեց կառավարության կողմից իրականացված 100 փաստ։ Սոցիալական հարթակներում, սակայն, դրան հաջորդեցին գնահատականները, թե ամենօրյա ընթացիկ աշխատանքները, որոնք նախորդ իշխանության օրակարգից էին, վարչապետը ներկայացրել է որպես իր կառավարության ձեռքբերում և դա որպես փաստ ներկայացրել հանրությանը։ Այս հարցի առնչությամբ ո՞րն է Ձեր մեկնաբանությունը։

– Գիտեք, նախ այդ փաստերի շարվածքը թույլ է տալիս մտածելու, որ ըստ ոլորտների որոշակի քանակներով իրար հաջորդում էին, տպավորություն էր, որ տեղեկանքներ էր հավաքվել նախարարություններից և կից մարմիններից, ուղղակի համարակալվել և ընթերցվում էր: Այդ էր պատճառը, որ թվարկված շարքը ուներ տարբեր բնույթ և ժամանակ չէր տրամադրվել, որպեսզի դասակարգվեր ըստ ռազմավարական, մարտավարական և օրվա առաջնային լուծում պահանջող խնդիրների: Իսկ Ձեր նշած հարցի երկրորդ մասն իսկապես կա, քանի որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2019 թվականի հունվարին գրանցված աշխատողների թիվը, նախորդ տարվա հունվարի հետ համեմատ, աճել է շուրջ 50 652-ով, իսկ այդ նույն նույն վիճակագրության համաձայն, 2018 թվականի առաջին չորս ամիսներին նույն տարվա հունվարի հետ համեմատած ավելացել է 28 383-ով: Բայց սա չի կարևորը, այլ այն, որ իսկապես խնդիրներն ախտորոշելու և գնահատելու դժվարություններ ունենք:

– Կայի՞ն կետեր, ըստ Ձեզ, որոնք ընդհանրապես չէր կարելի ներկայացնել, կամ հակառակը, կա՞ն փաստեր, որոնք իսկապես այս կառավարության ձեռքբերումներն են։

– Եթե փորձեմ ըստ էության ներկայացնել մի քանիսը, բնականաբար, կստացվի հետևյալը, օրինակ՝ ասվում է 13.7 մլրդ դրամ երթևեկության կանոնների տուգանք վճարելուց մարդիկ ազատվել են, կամ վարչապետը նշում է, որ կուտակային համակարգը գործադրման պատճառով 2.5%-ով բարձրացել են մարդկանց աշխատավարձերը կամ բյուջեի եկամուտները նախատեսվում էր գերակատարել 40 մլրդ դրամով, բայց կգերակատարվի 62 մլրդ դրամով: Այս տեսակ հարցեր կան, որոնց էությունը փոխվում է՝ կախված, թե ինչպես ես մոտենում խնդրին: Մոտեցումը պետք է լիներ հետևյալը, որ երթևեկության կանոնները խախտելու համար պարտաճանաչ վճարողները անհարմար վիճակում չհայտնվեն, իսկ ներված քաղաքացիները հնարավորություն չունենային խախտումները շարունակելու, այսինքն՝ պայման դրվեր: Կուտակային կենսաթոշակային համակարգը ամբողջությամբ պետք է կասեցվեր և գումարները վերադարձվեր մարդկանց, մանավանդ որ նոր հարկային փոփոխություններով նախատեսվում է վերականգնել այդ նույն 2.5%-ը: Այ, եթե վերադարձվեր, կարող էին հպարտանալ, որ իրենց երկար տարիների քաղաքական պայքարը այս համակարգի դեմ հաջողել են և արդարացված են նախկինում տրված գնահատականները:

Բյուջեի եկամուտները նախապես կազմվել էր այնպես, որ գերակատարելը դժվար չլիներ, նախապես ցածր շեմ է պլանավորվել: Խնդիրներ կան աշխատատեղերի կրճատման հետ, վարչապետը նշում է աշխատաշուկայում ստվերի կրճատման մասին, բայց օպտիմալացման անվան տակ քանի մարդ է կրճատվելու դեռևս հստակ չէ: Կարծում եմ՝ նախատեսվող կրճատումները առաջիկայում կարվեն, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հաստատեց կառավարության կառուցվածքը, հիմա կամ պետք է կրճատվեն, կամ պետք է հերքեն նախկինում ասված ուռճացված ապարատ եզրույթը: Աշխատավարձի բարձրացումը որոշ սեգմենտներում այնքան քիչ է, որ նույնիսկ գնաճը չի ծածկում: Կարևորում եմ 700-ով ժամկետայինների փոխարինումը պայմանագրայիններով, մարտական դիրքերի կահավորանքի ավելացման հարցերը:

– Որպես իրականացված փաստ՝ վարչապետը ներկայացրեց, թե 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են: Նա, սակայն, չնշեց, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի գործարան է գործարկվել Հայաստանում։ Դուք ունե՞ք վերլուծություն վերոնշյալի վերաբերյալ։

– Այդ 51 հազար աշխատատեղի մասին, ինչպես նշեցի, միանշանակ չի, դա չի ավելացվում եղած աշխատատեղի վրա, դրանից պետք է հանել գործազրկության քանակն ավելացնողներին: Եվ հետո, այդ մասին տարբեր ժամանակներ տարբեր ձևակերպմամբ է ներկայացվում առաջին անգամ, թե ստեղծվել և ստվերից հանվել է, հետո փորձ արվեց դրանց ոլորտները մատնանշել, իսկ հիմա դարձել է ստվերից հանված և ենթադրաբար ստեղծված: Իսկապես կարևոր է, որ ստվերից դուրս բերվի և գրանցվի աշխատակիցը, կարևոր է նաև նոր աշխատատեղի ստեղծումը: Պետք է նշեմ, որ ՀՀ-ում գործազրկությունը մոտ 21% ցուցանիշ ունի, աշխատող բայց աղքատներն էլ բավականին մեծ տոկոս են կազմում: Աշխատատեղերի ստեղծումը իշխանությունների հոգսը չի, նրանք նեոլիբերալ տնտեսական կարգ են առաջ տանում, նույնիսկ մեկ անգամ վարչապետ ասաց, որ չպետք է խանգարել մեր քաղաքացիներին և ամեն ինչ իր տեղը կընկնի, ես այդ մոդելը չեմ ընդունում, պետությունն ուղղակի պետք է պարտավորություն վերցնի իր վրա և հոգա մարդկանց խնդիրները:

Ներկայացված փաստերը վերլուծելով՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ն ունի զարգացման տեսլական, թե՝ ոչ։

– ՀՀ-ն ունի սահմանադրությամբ ձևակերպված ուղի, այն է՝ ստեղծել սոցիալական, իրավական պետություն: Իշխանություններն իրենց պատկերացումները պետք է բխեցնեն այս ձևակերպումներից, եթե ասում ենք սոցիալական արդարություն, բայց հարկային համակարգում համահարթեցնում ենք եկամտային հարկը, չենք ընդունում նվազագույն չհարկվող եկամուտի մոդելը և կառավարության ծրագրում չենք նախատեսում չափելի արդյունքներ, ՀՀ-սփյուռք հարաբերությունները տեղավորում ենք մի գրասենյակում և նմանատիպ այլ իրարարմերժ մոդելներ ենք փորձում կիրառել, ապա դժվար է խոսել զարգացման մասին: Եթե ասեմ այո ունի, ապա այստեղ կհնչեցնեք հարց, թե ո՞րն է դա, իսկ ես դրա պատասխանը չունեմ:




Որքան կդիմակայի Իրանը
19 Մայիսի 2019, 12:35 Որքան կդիմակայի Իրանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica