ՀՀ-ն հեռու է ագրեսիայի և օկուպացիայի քաղաքականության դադարեցումից. Ադրբեջանի ԱԳՆ
Արցախ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի` tert.am-ին տված հարցազրույցը չի վրիպել Ադրբեջանի ԱԳՆ-ի ուշադրությունից: Գերատեսչության մամուլի խոսնակը մեկնաբանել է այն` բաց չթողնելով երկրի դիրքորոշումը ԼՂ համակարտության հարցում ներկայացնելու հերթական առիթը:
«Հարցազրույցից պարզ է դառնում, որ դրա հասցեատերը հայկական հասարակությունն է»,- ըստ 1news.az-ի` ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
Նա նշել է, որ Մնացականյանը, խոսելով ժողովրդավարական միտումների մասին, փորձում է դրանց ներքո քողարկել Հայաստանի «անամոթ և ագրեսիվ քաղաքականությունը»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի` Մնացականյանի` ԼՂ հակամարտության մասին խոսքերը ցույց են տալիս, որ «ՀՀ-ն հեռու է ագրեսիայի և օկուպացիայի քաղաքականության դադարեցումից, հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մտադրությունից»: