close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը հնարավորություն տվեց հասկանալու` հանրային ինչ պահանջ ունենք. Աշոտ Ղուլյան

Արցախ

11 Մայիսի 2019, 17:06
 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը հնարավորություն տվեց հասկանալու` հանրային ինչ պահանջ ունենք. Աշոտ Ղուլյան

Միջոցառման ձևաչափը հնարավորություն տվեց ունկնդրելու ու հասկանալու, թե մենք ինչ հանրային պահանջ ունենք այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Այս մասին,  անդրադառնալով Հ. Յ. Դաշնակցության կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ըստ նրա` քննարկումները հաստատեցին` ռազմավարական դաշինքի պահանջը կա, հստակ ուղենշվեց նաև` պետականաշինության ընթացքում Հայաստանի ու Արցախի հարաբերությունները ավելի բարձր մակարդակի են հասել, հետևաբար` փաստաթուղթը կարող է լինել միջպետական պայմանագրի, հայկական երկու հանրապետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները վավերացնող պայմանագրի կամ որևէ այլ համաձայնագրի տեսքով:

«Համաժողովի միջոցով, առաջին հերթին, փորձում ենք հենց ներքևից` հանրային քննարկումների դաշտից ստանալ առաջարկությունների փաթեթը, որը հետագայում հնարավորություն կտա շատ ավելի ճիշտ ուղղորդում ու ճանապարհ գտնելու ռազմավարական դաշինքի ու դրա լուծումների համար»,- մանրամասնեց Արցախի ԱԺ նախագահը:

Դառնալով դիտարկմանը, թե համաձայնագիրը կարող է վրդովեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին` նա ընդգծեց, որ մեր հակառակորդներն ու ընդդիմախոսները վաղուց ի վեր ըմբռնումով չեն մոտենում մեր համեստ պահվածքին: «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջան-Թուրքիա խորացված հարաբերությունների շրջանակում և Ադրբեջանի կողմից աշխարհի տարբեր երկրներում համնադաշնակիցներ գտնելու առումով, բոլորովին հակառակ են այն ընդհանուր խաղաղասիրական ջանքերին, որ փորձում են ձևավորել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Մյուս կողմից` միջազգային որևէ վերաբերմունք ու կարծիք չի կարող բացասական լինել անցկացված ֆորումի մասին: Հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունները, հանրային ակտիվ կազմակերպությունները փորձում են հասկանալ` ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն ապագայում: Սա որևէ բանով չի կարող հակառակ լինել միջպետական այն հարաբերություններին, որոնք տեղի են ունենում աշխարհի ցանկացած կետում բարեկամական երկու հանրապետությունների միջև»,- ասաց Ղուլյանը:

Նա շեշտեց, որ ինչպես 1900-ականներին են մեր բոլոր քայլերը եղել համահունչ միջազգային իրավունքին, այնպես էլ այսօր մեզ կհաջողվի օպտիմալ և միջազգային հարաբերությունների գործող համակարգին համահունչ կարգավորումներ ունենալ:

Հարցին, թե ռազմավարական դաշինքի կյանքի կոչումը հնարավո՞ր է նոր պատերազմի պատրվակ լինի հակառակորդ երկրի համար, մեր զրուցակիցը նախ արձագանքեց, որ նոր-նոր սկսված գործընթացի հենց ամենասկզբից պետք է հաշվարկվեն բոլոր քայլերն ու ռիսկերը, ապա ասաց. «Բայց չի կարելի պարզապես նստել ու սպասել, թե ինչ են անելու մյուսները: Այն, ինչ մենք  անում ենք, հայկական երկու հանրապետությունների հետագա հարաբերություններն իրավական և ավելի բարձր մակարդակի հասցնելու համար է, և որևէ կողմնակի վերաբերմունք մեզ չպետք է կաշկանդի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica