close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծառուկյանին պատկանող գազալցակայանները դատական վեճի մեջ են ՊԵԿ-ի հետ. Դավիթ Անանյան

Տնտեսական

10 Մայիսի 2019, 17:00
 Ծառուկյանին պատկանող գազալցակայանները դատական վեճի մեջ են ՊԵԿ-ի հետ. Դավիթ Անանյան

ՊԵԿ-ը դեռևս նախորդ տարի իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով ստուգումներ է իրականացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայաններում և  վարչական ակտ նշանակել։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՊԵԿ-ի գործողությունները Գագիկ Ծառուկյանը կարող է որպես քաղաքական հետապնդում մեկնաբանել, նա պատասխանեց. «Մեր գործողությունները որևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, և պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների վերաբերյալ դեռևս նախորդ տարի ենք գործողություններ իրականացրել: Գագիկ  Ծառուկյանին պատկանող գազալցակայաններն այն 33 կազմակերպությունների թվում են,  որոնց վերաբերյալ մենք մեր ակտերը, արձանագրությունները դեռևս անցյալ տարի ենք ամփոփել: Պարոն Ծառուկյանին պատկանող կազմակերպությունների մենեջմենթն, իր իրավասության շրջանակներում, բողոքարկել է, այսինքն՝ Ծառուկյանին պատկանող կազմակերպությունների մենեջմենթի և մեր անհամաձայնությունները տեղափոխվել են դատական համակարգ»:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ վերը նշված 33 ընկերությունների հետ կապված «ծավալային խնդիր» է եղել, այսինքն՝ գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ:

Անդրադառնալով նոր սերնդի ՀԴՄ–ների տրամադրմանը` Անանյանն ասաց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունեն, ուստի այն հարկ վճարողները, որոնք հին սերնդի ՀԴՄ–ներ ունեին,  բայց նրանց հայտը բավարարվել էր և չեն գնացել ստանալու, այդ հայտերը հետ են կանչելու և առաջնահերթ կարգով սարքերը տրամադրելու են այն հարկ վճարողներին, որոնք  նոր են գրանցվել ու ընդհանրապես ՀԴՄ սարք չունեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica