close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԲ-ն աննահանջ կանգնելու է մեր պետականության հարատև ընթացքն ապահովելու առաջնադիրքերում. Կարեն Աբրահամյան

Արցախ

9 Մայիսի 2019, 10:24
 ՊԲ-ն աննահանջ կանգնելու է մեր պետականության հարատև ընթացքն ապահովելու առաջնադիրքերում. Կարեն Աբրահամյան

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, որում  ասվում է.

«Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի  զինակիցներ:

Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի հոգին բերկրանքով լցնող տոներից մեկը:

 Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը:

Չկա աշխարհում որևէ հայ, ով հպարտությամբ ու ակնածանքով չհիշի Հայրենական մեծ պատերազմի բախտորոշ ճակատամարտերում հայ ժողովրդի քաջարի մարտիկների և փառապանծ հրամանատարների սխրանքները, Շուշիի՝ անիրական թվացող ազատագրման հերոսական դրվագները և, որ շատ կարևոր է, չապրել այն անանց զգացումը, որ ունենք տարածաշրջանում հզորագույն ռազմավարական գործոնի համբավ ունեցող Պաշտպանության Բանակ: Բանակ, որը ոչ միայն կրողն ու իրավատերն է հերոս նախնիների կերտած լավագույն մարտական ավանդույթների, այլև կոչում և առաքելություն ունի այսուհետ ևս աննահանջ կանգնելու մեր պետականության հարատև ընթացքն ապահովելու առաջնադիրքերում:

 Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած և անհայտ կորած մարտիկների հարգարժան հարազատներ, այս տոնը առաջին հերթին ձերն է և, որպես Արցախի զինված ուժերի հրամանատար, ուզում եմ վստահեցնել, որ ձեր որդիների,եղբայրների և քույրերի թափած արյունը երբեք արժեզրկվելու վտանգի առաջ չի կանգնի և կարվի հնարավոր ամեն ինչ, նրանց նվաճած իրական ու հոգևոր բարձունքներից երբևէ նահանջ չկատարելու համար:

Սա մեր համազգային գերնպատակն է, որն իրագործելու համար  Պաշտպանության Բանակը վայրկյան անգամ չի տատանվելու և անմնացորդ նվիրումով գործելու է իրեն պատվիրակված առաքելության շրջանակներում՝ այսուհետ ևս անխախտ պահելով Արցախի Հանրապետության սահմաններն ու մեր  ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կյանքի հնարավորությունը:

 Շնորհավոր բոլորիս Եռատոնը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica