close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորվեգիայի առողջապահության նախարարը բոլորին խորհուրդ է տվել ծխել, խմել ալկոհոլ, ուտել միս

Աշխարհ

8 Մայիսի 2019, 22:45
 Նորվեգիայի առողջապահության նախարարը բոլորին խորհուրդ է տվել ծխել, խմել ալկոհոլ, ուտել միս
Նորվեգիայում մայիսի 3-ին նշանակված առողջապահության նախարար Սիլվի Լիստհյոուգը հայտարարել է, որ մարդկանց պետք է թույլատրվի ծխել, խմել ալկոհոլ և ուտել միս այնքան, որքան նրանք ցանկանում են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ես չեմ պատրաստվում հանդես գալ որպես հոգևոր խորհրդատու կամ պատմել մարդկանց, թե ինչպես պետք է նրանք ապրեն: Ես մտադիր եմ մարդկանց բավարար տեղեկատվություն տրամադրել, որպես ընտրություն կատարելու հիմք: Ես նկատի ունեմ, որ մարդկանց պետք է թույլատրվի ծխել, խմել և միս ուտել այնքան, որքան իրենք ցանկանում են: Մարդիկ որպես կանոն գիտեն, ինչն է օգտակար, ինչը ոչ»-ասել է նա: Ինքը նախարարը նախկինում ծխող է եղել: Հիմա ակտիվ չի ծխում, երբեմն երբեմն ծխում է երեկույթների ժամանակ:
 
«Կարծում եմ շատ ծխողներ հակակրանք են զգում ծխելու վնասակարության վերաբերյալ նկարներ դիտելիս: Կարծում եմ, դա հիմար միտք է: Թեև ծխելը վնասակար սովորույթ է, բայց չափահաս մարդիկ իրենք պետք է որոշեն` ինչ անել»,-ասել է նախարարը:
Սիլվի Լիստհյոուգը Նորվեգիայում ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է, նա հայտնի է առավելապես իր ոչ միանշանակ հայտարարություններով: Նախկինում աշխատել է որպես գյուղատնտեսության, հետո միգրացիայի, հետո նաև արդարադատության նախարար: Վերջին պաշտոնից ստիպված է եղել հեռանալ սադրիչ հայտարարության հետևանքով իր հանդեպ անվստահության գործընթացի պատճառով:

 
 
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica