close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկու հայկական պետությունների միջև ռազմավարական դաշինք ստորագրելու ժամանակն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Բլոգեր

8 Մայիսի 2019, 12:02
  Երկու հայկական պետությունների միջև ռազմավարական դաշինք ստորագրելու ժամանակն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ստեփանակերտում մասնակցեցի ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին։ Հետաքրքիր և բովանդակալից ելույթներ շատ կային։ Մեր օրերի համար, կարծում եմ, նման քննարկումների կարևորությունն առավել մեծ է, որովհետև գաղափարների ու լավ մտածված ծրագրերի ճգնաժամն արդեն իսկապես խեղդող է դարձել:

Ինչ վերաբերվում է ֆորումի հիմնական թեմային` հայկական երկու պետությունների միջև ռազմավարական դաշնագիր ստորագրելու գաղափարին, ապա այն, ինչպես գիտեք, նոր չէ: Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարբերակն ուներ իր ծրագրերում, բայց դա օգտագործվում էր որպես Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու ևս մեկ քաղաքական գործիք: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը նորից օրակարգ բերվեց, բայց կրկին որպես պահեստային խաղաքարտ: Հիմա այդ դաշնագիրն արդեն պետք է պատրաստվի և ստորագրվի: Ժամանակն եկել է` մի քանի պատճառով.

ա) որովհետև ՀՀ ներկայիս իշխանությունները արտաքին ռիսկերը կառավարելու շատ ավելի քիչ ռեսուրս ունեն, քան նախկինները:

բ) ներհասարակական ճգնաժամի այս աննախադեպ ժամանակներում հայության ողջ ռեսուրսները համախմբելու լուրջ անհրաժեշտություն կա:

գ) արցախյան հարցում պաշտոնական Երևանի քաղաքականությունը օր օրի նոր վտանգներ է ստեղծում` պատերազմի հնարավորությունը դարձնելով գրեթե 100%»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica