close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը դադարեցրել է միջուկային գործարքի շրջանակում իր որոշ պարտավորությունների կատարումը. հայտնի են դրույթները

Աշխարհ

8 Մայիսի 2019, 11:04
  Իրանը դադարեցրել է միջուկային գործարքի շրջանակում իր որոշ պարտավորությունների կատարումը. հայտնի են դրույթները

Իրանը դադարեցնում է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը: Այդ մասին ասվում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:

«Իրանը ներկայիս փուլում իրեն չի համարում պարտավորված հետևել սահմանափակումներին, որոնք կապված են  հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահման հետ»,- ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ միջուկային համաձայնագրով նախատեսված էր, որ Իրանի ծանր ջրի պաշարները չպետք է գերազանցեն 130 տոննան, իսկ հարստացված ուրանինը` 300 կգ: Ծանր ջրի պաշարների ավելցուկն Իրանը վաճառում էր, իսկ հարստացված ուրանինը` փոխանակում «դեղին կարկանդակի» հետ` կոնցենտրատ, որը ստանում են ուրանի հանքաքարը մշակելու ընթացքում:

Իրանը նաև 60 օր է տվել միջուկային գործարքի անդամ երկրներին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտավորությունները, այդ թվում` բանկային և նավթային ոլորտներում Թեհրանի շահերն ապահովելու համար:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica