close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ կադրում`265.000 գալակտիկա. ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի ամենահետազոտված հատվածի համապարփակ պատկերը

Խճանկար

6 Մայիսի 2019, 16:41
 Մեկ կադրում`265.000 գալակտիկա. ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի ամենահետազոտված հատվածի համապարփակ պատկերը

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (ՆԱՍԱ) իր պաշտոնական կայքէջում հրապարակել է տիեզերքի ամենահետազոտված հատվածի մեծագույն և համապարփակ պատկերը` բաղկացած մոտ 7500 առանձին կադրից: Այս մասին տեղեկանում ենք  nasa.gov կայքից:

Գալակտիկաների «պատմության գիրքը» ստեղծվել է Hubble տիեզերական հեռադիտակով 16 տարվա ընթացքում նկարահանված կադրերի միաձուլումից: Այստեղ ներկայացված է 265 000 գալակտիկա, որոնք 500 միլիոնից մինչև 13,3 միլիարդ տարվա պատմություն ունեն:

Կայքում նշվում է նաև, որ հազարավոր կադրերից մեկ միասնական պատկեր ստանալը բավականին դժվար աշխատանք է եղել, սակայն դրա արդյունքում ստացված պատկերը 30 անգամ ավելի շատ գալակտիկաներ է պարունակում, քան մինչ այդ հրապարակված «կատալոգները»:

ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica