close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործող իշխանություններն անհրաժեշտ չափով ուշադրություն չեն դարձնում աշխատանքի ոլորտին. տնտեսագետ

Տնտեսական

1 Մայիսի 2019, 17:20
 Գործող իշխանություններն անհրաժեշտ չափով ուշադրություն չեն դարձնում աշխատանքի ոլորտին. տնտեսագետ

Պետական վարահսկողությունը նվազել է, իսկ պետությունն իր ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել: Այս մասին  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Կառավարության ենթակայությամբ գործող աշխատանքի և առողջապահության պետական տեսչությանն է վերապահված աշխատողների իրավունքների պետական վերահսկողություն իրականացնել, բայց դրա վերահսկողությունից մի շարք ոլորտներ դուրս են մնում, օրինակ` աշխատողի հանգստի, աշխատանքային հստակ ժամեր ու ռեժիմ ունենալու, աշխատանքի ընդունման իրավաչափության իրավունքները և այլն: Սա ցավալի փաստ է, հատկապես այն դեպքում, որ մեր երկում բավական ցածր է աշխատողների իրավագիտակցությունը: Դատարաններում, ճիշտ է, փոքրաթիվ, բայց դատական գործեր կան, որոնք վերաբերում են խախտված աշխատանքային օրենքներին»,- ասաց նա:

Տնտեսագետը նշեց նաև, որ դեռ մի քանի տարի առաջ վերոնշյալ խնդիրներն ամբողջականացող օրենքի նախագիծ էին ներկայացրել Ազգային ժողով, բայց դրա ճակատագիրն անհայտ մնաց:

«Պարզ չէ` հիմա այդ նախագիծը որտեղ է, դրա շուրջ քննարկումներ չեն ծավալվում, հասկանալի չէ նաև, թե պառլամենտն ինչու ուշադրություն չի դարձնում: Այն անցել էր միջազգային փորձաքննություն, ստացել էր աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների դրական եզրակացությունը, որ օրենքի ընդունմամբ մեր օրենսդրությունը մի քանի քայլ առաջ կանցնի: Այն նաև տարբեր ձևաչափերով քննարկումների էր ներկայացվել` և՛ քաղաքական հանրության մեր գործընկերների, և՛ պետական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Եվ դրա երկրորդ պլան մղվելը մեզ հիմք է տալիս ասելու, որ գործող իշխանություններն անհրաժեշտ չափով ուշադրություն չեն դարձնում աշխատանքի ոլորտին: Բայց դրան հավուր պատշաճի ուշադրություն դարձնելը ոչ միայն Սահմանադրությունից է բխում, այլ նրանց նախընտրական ու հետընտրական կոչերից էր»,- ընդգծեց Ավետիսյանը:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica