close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+16°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1482.24
GBP1587.08
EUR1525.21
RUB16.71
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհը չհայտնվի Վեսթերոսի 7 թագավորությունների քաոսային պատերազմում. Չինաստանի նախագահ

Խճանկար

29 Ապրիլի 2019, 15:06
 Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհը չհայտնվի Վեսթերոսի 7 թագավորությունների քաոսային պատերազմում. Չինաստանի նախագահ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ միլիոնավոր մարդկանց նման դիտում է ամերիկյան «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալը: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը:

Ցզինպինի խոսքը զարմանք է առաջացրել թե’ իր օգնականների, թե’ հյուրերի մոտ, երբ ասել է. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհը, որում մենք ապրում ենք, չհայտնվի Վեսթերոսի յոթ թագավորությունների քաոսային պատերազմում»:

The Chinese premier alluded to the hit drama, starring Emilia Clarke, on a visit to Croatia: Photo: Helen Sloane/ HBO

Նշվում է, որ չինացի առաջնորդը երկրի միակ ղեկավար պաշտոնյան չէ, որ դիտում է «Գահերի խաղ»-ը: Օրերս երկրի վարչապետ Լի Կեցյանը Խորվաթիայում ելույթի ժամանակ ևս մեջբերում էր արել հեռուտասերիալից` համեմատելով Խորվաթիայի և Չինաստանի հարաբերությունները:

Լրատվամիջոցը հավելում է նաև, որ պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ Չինաստանի ղեկավարն ու վարչապետն աշխատանքային խիտ գրաֆիկի  պատճառով դիտում են սերիալի միայն կրճատված տարբերակը: «Մենք այն կոչում ենք ադամանդյա տարբերակ»,- նշել է պաշտոնյան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica