close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+11°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտնականները ֆիլիպինյան քարանձավում մարդու նոր տեսակ են բացահայտել

Խճանկար

29 Ապրիլի 2019, 10:59
 Գիտնականները ֆիլիպինյան քարանձավում  մարդու նոր տեսակ են բացահայտել

Գիտնականները նոր բացահայտում են արել Ֆիլիպիններում գտնվող Կալյաո քարանձավում՝ Լուսոն կղզում: Այս մասին հաղորդում է Nature-ը:

Տարբեր երկրներից այստեղ ժամանած հետազոտողների խումբը գտել է լիովին նոր տեսակի մարդու 13 ոսկոր` ատամներ, ձեռքերի ոսկորներ, ոտնաթաթի և կոնքի ոսկորներ: Այն անվանել են Homo luzonensis (լուսոնյան մարդ): Ոսկորները պատկանում են առնվազն երեք տարբեր մարդկանց:

«Ցավոք, բացակայում է գլխավորը՝ գանգը, այդ պատճառով արտաքին տեսքը վերականգնելը դեռևս հնարավոր չէ: Նրա հասակը այս պահին ևս հայտնի չէ»,- տեղեկացնում է պարբերականը:

Related image

Ոչ լիարժեք գտածոն, դժբախտաբար, թույլ չի տալիս բացահայտել ԴՆԹ-ն: Հենց այս պատճառով էլ այս պահին քարանձավում և դրա հնագետների պեղումները շարունակվում են:

Մինչդեռ այդ բացահայտումը հնարավոր չէ գերագնահատել: Արևելքում գտնվող այդքան հեռավոր վայրերում ժամանակակից մարդու նախնիների մնացորդները դեռևս չէին հայտնաբերվել:Հետևաբար,փոխվել են գիտնականների պատկերացումները Աֆրիկա մայրցամաքից նախնադարյան մարդկանց միգրացիայի ուղիների և սահմանների մասին:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica