close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն. Էրդողան

Տարածաշրջան

27 Ապրիլի 2019, 17:34
 Դա ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն և զարգացում կուսակցության ճամբարներից մեկում, այսօր դարձյալ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և, որպես ապրիլքսանչորսյան ելույթի շարունակություն, դարձյալ հանդես է եկել ժխտողական և կեղծ հայտարարություններով։

«Թուրքիային միջազգային ասպարեզում ճնշելու համար կիրառվող գործիքներից մեկը Հայկական հարցն է։ Թուրքիան չունի այնպիսի անցյալ, որով կամաչեր այլ պետությունների առջև։ Եթե կա մեկը, որ մեկ դար առաջ դժբախտություններ է տեսել, դա մենք ենք։ Այդ ժամանակահատվածում մենք կորցրեցինք 2 մլն. կին, երեխա, տարեց։ Մեր երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում հայ և ռուս օկուպանտների կողմից նույնքան էլ մեր հայրենակիցներից են սպանվել։

Եթե մենք հայերի դեմ նման բան արած լինեինք, ապա այսօր չէինք կարողանալու խոսալ Ամերիկայից Եվրոպա, Հյուսիսային ԱՖրիկայից Կովկաս ընկած տարածքներում բնակվող միլիոնավոր հայերի գոյության մասին։  Հարկադրաբար կիրառված աքսորի ժամանակ, բնական է, որ պետք է մեծ ցավ ապրեին և կորուստներ ունենային։ Ոչ մի երկրի խորհրդարան դրանց մասին խոսալու, քննարկելու և հետազոտելու տեղ չէ։ Միակ վայրը, որտեղ պետք է ճշմարտությունը փնտրել, արխիվներն են։ Դրանք միայն պատմաբանների գործն են։ Մենք մեծ արխիվներ ունենք, որոնք բաց են։ Եթե երրորդ երկրներն էլ ունեն թող բացեն։ Դեռևս իմ վարչապետության տարիներին եմ առաջարկել գան։ Սակայն հայերը չեն գալիս։ Ինչու՞։ Որովհետև լավ գիտեն, թե ինչ կա այդ արխիվներում։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. հայերի աքսորը ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն։ Մենք Թուրքիային մեղադրող բոլոր պետություններին ցանկանում ենք հիշեցնել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում նրանց կողմից սպանված 70 մլն. մարդկանց մասին։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դրանք չգիտի։ 700 հազար հայերի կոչ անելը քեզ չի փրկի, պարոն Մակրոն։ Նախ և առաջ սովորիր քաղաքականության մեջ ազնիվ լինել։ Մինչև ազնիվ չլինես, չես հաղթի։

Վերջին քառորդ դարում Ղարաբաղում, Բոսնիայում, Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում միլիոնավոր մուսուլմանների դեմ կիրառվածն է ցեղասպանություն։ Եթե կա երկիր, որի նկատմամբ այդ տերմինը չեք կարող օգտագործել՝ Թուրքիան է». – հայտարարել է Էրդողանը։

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica