close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքերը սպանեցին, գերմանացիները չխոչընդոտեցին. գերմանացի պատմաբան

Տարածաշրջան

25 Ապրիլի 2019, 17:32
 Թուրքերը սպանեցին, գերմանացիները չխոչընդոտեցին. գերմանացի պատմաբան

Գերմանիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցող գերմանացի պատմաբան, դոկտոր Մայքլ Հայզեմանը ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ այս հանցանքն առնչվում է ինչքան Թուրքիային, այնքան էլ Գերմանիային, և կոչ է արել Էրդողանին` վերցնել պատասխանատվությունը:

«Օսմանցիները, հանուն մուսուլմանական պետության ստեղծման, 1.5 մլն հայ սպանեցին, և, չնայած բոլոր ապացույցներին, այսօրվա թուրքական պետությունը դեռևս հերքում է Ցեղասպանության փաստը: Բոլոր փաստաթղթերն ապացուցում են Ցեղասպանության լինելու հանգամանքը: Գերմանացիները կոտորածներին ականատես են եղել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի հետ դաշնակցած գերմանացիները, չցանկանալով կորցնել իրենց դաշնակցին, փոխանակ արձագանքելուն, սեփական շահերի և հետաքրքրությունների համար աչք են փակել Ցեղասպանության վրա: Մեր զինվորներն այնտեղ էին, ականատես էին, միասին էին ծրագրել, չխոչընդոտեցին և հետևեցին»,- Հայզեմանի խոսքերն է մեջբերում artigercek.com կայքը:

Պատմաբանը տվյալներ է հաղորդել նաև Վատիկանի արխիվներում կատարած հետազոտությունների արդյունքում հավաքված փաստաթղթերի վերաբերյալ:  Փաստաթղթերի մեջ կային նաև տվյալներ 1915-ից առաջ և հետո Գերմանիայի, օսմանցիների և Վատիկանի միջև նամակագրության մասին:

«Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի: Էրդողանը պետք է վերցնի Ցեղասպանության պատասխանատվությունը,- նշել է Հայզեմանը:

Նշենք, որ Մայքլ Հայզեմանը Հայոց ցեղասպանության առաջատար ուսումնասիրողներից է: Աշխարհում առաջին անգամ Վատիկանի գաղտնի արխիվներից նյութեր է հրապարակել, որոնք նախկինում չէին հրապարակվել: Այդ հետազոտությունները տեղ են գտել նրա հրատարակած գրքում, որը Թուրքիայում արգելված է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica