close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջոցառում Ստրասբուրգում`ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հասարակություն

25 Ապրիլի 2019, 17:27
 Միջոցառում Ստրասբուրգում`ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և հայ համայնքի առաջնորդները: Ելույթներով հայ ժողովրդի հետ իրենց համերաշխությունը հայտնեցին Ստրասբուրգի քաղաքային խորհրդի, հրեական, ռուանդայական, քրդական համայնքների և Ալզասի բողոքական եկեղեցու ներկայացուցիչները։

Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում գրանցված վերջին զարգացումները, մասնավորապես՝ շեշտեց ապրիլի 10-ին Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի նախագահի և վարչապետի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օր հռչակող հրամանագրի ստորագրումը։ Նա ցավով արձանագրեց, որ այսօր էլ մարդկությունը չի ձերբազատվել ցեղասպանության բախվելու վտանգից և կարևորեց կանխարգելմանն ուղղված ջանքերի համախմբումը։

Միջոցառման ավարտին կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։ Ներկա էին Ստրասբուրգի քաղաքային իշխանության, Եվրոպայի խորհրդի, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica