close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+12°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բեռլինում ծաղկեպսակ դրեցին`ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հասարակություն

25 Ապրիլի 2019, 17:11
 Բեռլինում ծաղկեպսակ դրեցին`ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Բեռլինի Սբ. Հեդվիգի տաճարի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այնուհետև, Բեռլինի Ֆրանսիական տաճարում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կողմից՝ Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային միության, Բեռլինի հայ համայնքի և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ, կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Տեսադարան

Միջոցառմանը ելույթ ունեցավ Համբուրգի համալսարանի պրոֆ. դր. Էլկե Հարթմանը (Elke Hartmann)։ Այնուհետև ՀՀ դեսպանության հրավերով Գերմանիա ժամանած տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտներ, Երևանի Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի սաներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի և Բեռլինի կոնսերվատորիայի ուսանող Ժոռա Սարգսյանի կատարմամբ հնչեցին հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ։ Միջոցառման ավարտին Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք կատարեց։

Հուշ-երեկոյին ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ ԱԳՆ, ինչպես նաև պետական և քաղաքային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, ԳԴՀ քաղաքական հիմնադրամների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica