close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուս ժողովուրդը կիսում է հայ ազգի վիշտը. Նիկոլայ Կորժիչ

Հասարակություն

25 Ապրիլի 2019, 16:01
 Բելառուս ժողովուրդը կիսում է հայ ազգի վիշտը. Նիկոլայ Կորժիչ

Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ապրիլի 24-ին  կայացավ հավաք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Միջոցառմանը եկեղեցու սպասավորները՝ ավագերեց Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, կատարեցին հոգեհանգստյան կարգ և ժամերգություն, որին հաջորդած խոսքում ավագերեց Կորժիչը նշեց, որ բելառուս ժողովուրդը, որը նույնպես վերապրել է ցեղասպանության արհավիրքը, կիսում է հայ ազգի վիշտը։

Դիմելով հավաքին ներկա հայ համայնքի` Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներին՝ ԲՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն անդրադարձավ 104 տարի առաջ պետական մակարդակով իրականացված ոճրագործություններին։ Նա նշեց, որ մազապուրծ եղած մեր հայրենակիցները, վերապրելով ցեղասպանությունն ու հետագայում աշխարհի ավելի քան 100 երկրում հանդիսանալով հայկական ինքնության կրող, հաջորդ սերունդներին փոխանցեցին պատգամ, որ նման վայրագությունների նկատմամբ անտարբերությունը նպաստում է պատմության խեղաթյուրման փորձերին, ժխտման քաղաքականությանը և նոր ցեղասպանությունների ի հայտ գալուն։

Այնուհետ խոսքով հանդես եկան «Մինսկյան քաղաքային մշակութալուսավորչական «Հայաստան» միության» ղեկավարության և համայնքի առանձին ներկայացուցիչներ։ Ազգությամբ բելառուս Նադեժդա Տուլինովան կատարեց Կոմիտաս Վարդապետի ստեղծագործություններից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica