close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարշավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

Հասարակություն

25 Ապրիլի 2019, 16:52
 Վարշավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 24-ին  կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, տեղական իշխանությունների, ինչպես նաև լեհական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Սամվել Մկրտչյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Լեհաստանի կողմից (2005թ. ապրիլի 19-ին) ճանաչումն ու դատապարտումը և ընդգծեց, որ հայ ժողովրդի սկզբունքային և հետևողական պայքարն ունի նաև ցեղասպանությունների կրկնման հնարավորությունները բացառելու և նման ոճրագործությունները կանխելու մարդասիրական նպատակ:

Այնուհետև, հիշատակի սրբոց կարգ մատուցվեց Լվովից ժամանած Հայ առաքելական եկեղեցու ավագ քահանա Տեր Թադևոս Գևորգյանի և Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Յուզեֆ Նաումովիչի կողմից: Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ և սրբադասված զոհերի հիշատակի հուշարձանին: Խաչքարի մոտ տեղի ունեցավ նաև մոմավառություն:

Նախքան արարողությունը և հետո Վարշավայում բողոքի քայլերթեր և ակցիաներ իրականացվեցին հայկական մի շարք կազմակերպությունների անդամների կողմից:


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica