close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շոտլանդիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու մասին օրինագիծ կներկայացնի

Աշխարհ

25 Ապրիլի 2019, 15:50
 Շոտլանդիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու մասին օրինագիծ կներկայացնի

Միացյալ Թագավորության մաս կազմող Շոտլանդիայի կառավարությունը մինչև 2021 թվականը Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցով հանրաքվեի անցկացման մասին օրինագիծ կներկայացնի: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Էդինբուրգում խորհրդարանի պատգամավորների առջև ելույթում Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը մանրամասնել է, որ Մեծ Բրիտանիայի`Եվրամիության կազմից դուրս գալու` Brexit-ի գործընթացի դեպքում ապագա Շոտլանդիայի՝ որպես անկախ եվրոպական երկրի ընտրությունը պետք է կայացվի մինչև 2021 թվականի  մայիս ամսին կայանալիք շրջանային խորհրդարանի ընտրությունների ավարտը:

Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ բրիտնական կառավարության հավանությունը, որտեղ այն կարծիքին են, որ ներկայումս նման հանրաքվեի անցկացումը նպատակահարմար չէ:

Հավելենք, որ դեռևս 2014 թվականին անցկացված առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների կեսից ավելին`55%-ը, դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացմանը:

Լրջացէ՛ք
24 Մայիսի 2019, 12:03 Լրջացէ՛ք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica