close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան պատ է կառուցում Աֆրինի շրջակայքում

Տարածաշրջան

25 Ապրիլի 2019, 15:55
 Թուրքիան պատ է կառուցում Աֆրինի շրջակայքում

Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ուժերի և Սիրիայի ղեկավարության ենթակայության տակ գտնվող Աֆրինի հարակից շրջաններում պատ է կառուցում. հաղորդում է demokrathaber.org կայքը` հղում անելով  Rudaw-ին:

Աֆրինում աղբյուրների համաձայն` Թուրքիան պատը կառուցում է Աֆրինը Ռոժավայից և Հյուսիսային Սիրիայից առանձնացնելու համար: Պատը սկսվում է Սեմաան ամրոցից, ձգվում Աֆրինի սահմաններից մինչև Իդլիբ` ներառելով Բերադ, Քիմար, Բասլե, Ջիլբիրե, Միրեմին բնակավայրերը: Ըստ աղբյուրների` մինչ այժմ Միրեմինում` 500, Ջիլիբիրեում` 400, Քիմարում 100 մետրանոց պատեր են կառուցվել: Պատի բարձրությունը լինելու է 3 մետր:

Ըստ կայքի` Թուրքիան պատրաստվում է Աֆրինը ենթարկել Հաթայի (Ալեքսանդրեթ) ճակատագրին. թուրքերը սիրիապատկան  այդ շրջանը միացրեցին Թուրքիային:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica