close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շնորհակալություն, բայց մենք լքում ենք դահլիճը. ԲՀԿ-ն ցեմենտի հարցով քննարկումներին չի մասնակցի

Տնտեսական

25 Ապրիլի 2019, 15:43
 Շնորհակալություն, բայց մենք լքում ենք դահլիճը. ԲՀԿ-ն ցեմենտի հարցով քննարկումներին չի մասնակցի

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը խորհրդարանականներին երկրորդ ընթերցմամբ ներկայացնելուց առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր նախաձեռնել:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում հանձնաժողովի անդամները կլինեն:

«Եթե մասնակցելու ցանկություն հայտնեն այլ հաննձաժողովներից, նրանք նույնպես կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաև գործադիրից՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններից: Կընդգրկվեն նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի և շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներ, անկախ տնտեսագետներ, հարկ եղած դեպքում` աուդիտորներ»,- ասաց Թունյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հարցի բովանդակային քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ կողմ է, բայց իրենց խմբակցությունն այդ աշխատանքներին չի մասնակցի, քանի որ Գագիկ Ծառուկյանն այս հարցում շահագրգիռ անձ չէ։ Բացի այդ` պատգամավորը վստահ է, որ ինչ էլ որոշվի, դրա պատասխանատվությունը քաղաքական մեծամասնության վրա է ընկնելու։ «Ինչ էլ որոշեք, մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը»,- հավելեց Մելքումյանը։

Նրա ասածին ի պատասխան` Թունյանն արձագանքեց, որ եթե ինչ-որ պահի ԲՀԿ-ն փոխի կարծիքը, կարող է միանալ աշխատանքային  խմբին:

«Շնորհակալություն, բայց մենք լքում ենք դահլիճը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ի հավելումն` Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանատվություն բոլոր հնարավոր հետևանքների համար, իսկ իրենք ըմբռնումով կմոտենան մեծամասնության կրելիք քաղաքական պատասխանատվությանը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica