close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազատվեք ձեր մեջ պախկված թուրքից

Բլոգեր

25 Ապրիլի 2019, 13:13
 Ազատվեք ձեր մեջ պախկված թուրքից

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չեմ հասկանում, իրոք, չեմ հասկանում այն կեղծ բարեպաշտներին, ովքեր հանկարծ թուրքիայի դրոշն այրելը փորձում են քաղաքակրթական կամ իրավական հարթակում շահարկել։ 

Տղաներ և աղջիկներ, ցավալի է, միթե կարիք կա բարձրաձայնելու, որ դա խորհրդանիշն է այն ոճրագործ երկրի, որն ուրանում է իր անցյալը, այն երկրի, որը ծրագրել ու իրականացրել է մեր հայրենազրկումը, բնաջնջումը։
«Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում», ասում էր Հրանտ Մաթևոսյանը։ 
Հանեք կեղծ խաղաղապահի ձեր «ճերմակ ձեռնոցները»։ Նորոգեք ձեր էությունը․ ազատվեք ձեր մեջ պախկված թուրքից։
Դուք մեղանչում եք սրբադասված մեկ ու կես միլիոն հայ նահատակների հիշատակի առջև, ողջակիզվածների ժառանգորդների առջև, Ցեղասպանության բաց վերքը կրող պահանջատեր ժողովրդի առջև, ի վերջո, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը քաղաքական համոզում դարձրած մեր պետության արժանապատվության առջև։
Ի դեպ, երեկ Ցեղասպանության հուշահամալիրի ճանապարհին նկատեցի, որ խոշտանգել են, ջարդուփշուր արել «Հայության ապագան ամբողջական Հայաստանն է» գրությամբ վահանակը․․․Ցեղասպանության հուշահամալիրի ճանապարհին․․»...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica