close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Գևորգյանը սպասում է Ծառուկյանի` ցեմենտի գործարանն իրեն նվիրելու առաջարկին

Տնտեսական

25 Ապրիլի 2019, 13:00
 Հայկ Գևորգյանը սպասում է Ծառուկյանի` ցեմենտի գործարանն իրեն նվիրելու առաջարկին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը շարունակում է պնդել, որ  2002-ին «Արարատցեմենտ» գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ խոսքը կառավարության որոշման մասին է, որի համաձայն՝ արժեթղթերի գինը 200 հազար դոլար է:

«2002-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է: Թող բարի լինեն` բացահայտեն դրա իրական սեփականատերերին, ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա»,- շեշտեց պատգամավորը:

Դառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ գործարանը պատրաստ է նվեր տալ այն մարդուն, որը կապացուցի, որ այն գնել է 200 հազար դոլարով, Գևորգյանն ասաց. «Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica