close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ նահանգային օրենսդիրն 9-րդ անգամ ճանաչում է Արցախի անկախությունը. Սիմոն Մաղաքյան

Աշխարհ

25 Ապրիլի 2019, 10:35
 ԱՄՆ նահանգային օրենսդիրն 9-րդ անգամ ճանաչում է Արցախի անկախությունը. Սիմոն Մաղաքյան

ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը երեկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որում առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։

«Երկիր մեդիա»-ի հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Սիմոն Մաղաքյանն ասել է, որ Կոլորադոյի Սենատն այն ընդունել է միաձայն` 35 անդամների կողմից: Նա նաև հիշեցրել է, որ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսն այս ամսվա սկզբին ապրիլը հայտարարել էր ցեղասպանությունների իրազեկման ամիս։

Նշենք, որ վերոնշյալ փաստաթղթում խոսվում է հայերի, հրեաների և մնացած ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունների մասին` դատապարտելով ազգային, ցեղային և կրոնական հողի վրա կատարված հանցագործությունները։

«Նահագապետի` ապրիլին ընդունած հռչակագրում նշվում է նաև Կոլորադոյի նահանգապետարանի տարածքում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված խաչքարի մասին: Այն Ջուղայում ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակ է: Ի դեպ, երեկ ընդունված բանաձևում հիշատակվում է Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանության մասին, որն իրագործվել է 1997 և 2006 թվականների ընթացքում ադրբեջանական իշխանությունների կողմից»,- ասել է Մաղաքյանը:

Ըստ զրուցակցի` հռչակագրում նշվում է նաև, որ Ցեղասպանության հետևանքներից է այն տնտեսական շրջափակումը, որի  զոհն են Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչին պետք է վերջ տրվի:

«Շնորհակալ ենք Կոլորադոյի Սենատի անդամներին, առանձնահատուկ` Դոմինիկ Մորենոյին և Ջեյք Թեյթին, որոնք ղեկավարեցին այս բանաձևը: Շնորհակալ ենք նաև տեղի համայնքին և ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին: Նշեմ, որ սա 9-րդ անգամ է, որ Ամերիկայում նահանգային օրենսդիրն ընդունում է Արցախի Հանրապետության անկախության փաստը,- ընդգծել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչը:- Իրադարձությունը կարևոր է ոչ միայն ամերիկահայերի, այլ նաև Հայաստանի ու Արցախի համար: Իսկ Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլև մեր հայրենիքի իրավունքների պաշտպանության պայքարը շարունակելու օր է»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica