close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք Ադրբեջանին խաղաղության օրակարգ ենք առաջարկում. Փաշինյանի հարցազրույցը` Независимая газета-ին

Արցախ

25 Ապրիլի 2019, 10:32
 Մենք Ադրբեջանին խաղաղության օրակարգ ենք առաջարկում. Փաշինյանի հարցազրույցը` Независимая газета-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին, որում խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորումից:

Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է խաղաղության օրակարգ, ոչ թե` պատերազմի:

«Մենք պետք է միասին աշխատենք  այդ խնդրի լուծման ուղղությամբ: Եթե միասին չաշխատենք, ապա երբեք չենք ունենա լուծում, անգամ` ռազմական ճանապարհով, քանի որ ռազմական ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել, այլ միայն` վատթարացնել: Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է , որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Օրակարգը, որը ես ներկայումս առաջարկում եմ, բավականաչափ անսպասելի էր ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար: Ժամանակ է հարկավոր, որ մենք հանագամանաից քննարկենք այդ նրբությունները:

Մեր ժողովուրդներին հարկավոր է նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Չեմ հոգնում նաև կրկնել, որ ԼՂ հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, մենք դեռ նույն հայտարարությունը չենք լսել ադրբեջանական կողմից:

Հարցին` որքա՞ն հեռու կարող է գնալ Հայաստանը զիջումների հարցում, քանի որ հակամարտության ցանկացած լուծում ենթադրում է փոխզիջում, Փաշինյանն ասել է, որ սխալ է այդ հարցը տալ միայն կողմերից մեկին:

«Կարևոր է, որ գործընթացը կառուցողական լինի: Հարկավոր է, որպեսզի երկու կողմերը պատասխանեն այդ հարցին միաժամանակ: Ես պատրաստ եմ պատասխանել այդ հարցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ համատեղ: Սակայն, երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքորոշմամբ, ապա հայկական կողմի` զիջումներ մասին հայտարարությունները կարող է ընկալվել որպես թուլություն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica