close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռումանիայի հայոց թեմի հայաշատ ծխերում կայացել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի միջոցառումներ

Քաղաքական

24 Ապրիլի 2019, 21:47
 Ռումանիայի հայոց թեմի հայաշատ ծխերում կայացել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի միջոցառումներ

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հիշատակի միջոցառումներ են ապրիլի 24-ին կայացել  ԲուխարեստումԿոնստանցայումՊիտեշտումՖոկշանումՍուչավայում և Ռումինիայի հայոց թեմի հայաշատ ծխեր ունեցող մյուս քաղաքներում: 

«Այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքն է հնչեցնում առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմում է նրանց բարեխոսությանըՈւղիղ 104 տարի առաջ, 1915թև դրան նախոորդող ու հաջորդող տարիներինմիլիոնավոր հայեր նահատակվեցինցեղասպանվեցին ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից:

Ռումանիոյ հայոց թեմում ևս կազմակերպվեցին միջոցառումներմատուցվեցին սուրբ պատարագներ և ռումինահայությունն իր ձայնը բարձրացրեց հանուն արդարության և ոճրագործության դատապարտման:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև ԲուխարեստումԿոնստանցայումՊիտեշտումՖոկշանումՍուչավայում և Ռումինիայի հայոց թեմի մյուս հայաշատ քաղաքներումԲուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարումձեռամբ Թեմակալ առաջնորդ գերշՏՏաթև եպսՀակոբյանիմատուցվեց ՍՊատարագՆերկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանըթեմական ու ծխական խորհուրդների անդամներհավատացյալներ:

Սրբազան Հայրն իր քարոզում միասնության ու համախմբման կոչ արեց՝ մասնավորապես նշելով. ,, Մեր ժողովուրդըորն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարություններիՀայրենիքի շրջափակման ու պատերազմի սպառնալիքիվճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարըՀայոց Ցեղասպանությունից 104 տարիներ անց մեր նահատակների արյանմեր կորուսյալ Հայրենիքիմեր սրբավայրերիմեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնվածչնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմիցորոնց երախտապարտ է մեր ժողովուրդըՍակայն այնոր դեռևս կան երկրներ ու կազմակերպություններորոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ աչք են փակում պատմության մութ էջերի վրաառիթ ու հնարավորություն է ընձեռում շատերին այսօր էլ տարատեսակ բռնություններ ու ոճրագործություններ իրականացնել ու անպատիժ մնալ:

Մենք մեծապես ուրախ ենքոր համայն հայության միասնությանհամակարգված աշխատանքի և ջանքերի շնորհիվ այս տարեսկզբին արդեն հաջողություններ արձանագրեցինք մեր արդար դատի ճանապարհինՆախ մարտի 20-ին ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունըդառնալով ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած ԱՄՆ 49-րդ նահանգըՆերկայում միայն Միսիսիպի նահանգն էոր դեռևս չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ոճիրըԱյնուհետև ապրիլի 10-ին Իտալիայի Խորհրդարանը հաստատեց Հայոց Ցեղասպանությունը հաստատող բանաձևըՄիևնույն օրըապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հրամանագիր ստորագրեց և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Մենք երախտապարտ ենք բոլոր երկրներին ու միջազգային կառույցներինորոնք դատապարտում են նման ոճրագործությունը և աջակցում են մեզ կանխելու այլևս մարդկության դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունՄեր այս միասնությունը ևս մեկ հնարավորություն է դատապարտության մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ մարդկության դեմ գործված հանցագործություններիորոնք արդար գնահատական չեն ստացելինչպես և այսօր իրագործվող ոճրագործությունների դեմհատկապեսՄերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և ահաբեկչությաննաևմեր կոչն ուղղելու բոլոր ժողովուրդներինպետություններինմիջազգային կառույցների պատասխանատուներինի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներինգործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու համար:

Ռումինահայ համայնքն այսօր իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու մեր իրավունքների պաշտպանությանՕրեր անց տոնախմբելու ենք Տիրոջ հարությունը և վստահ ենքոր մի օր վերստին պիտի հանդիպենք մեր նահատակված քույրերիեղբայրներիմանուկների ու ծերերի հետՔանզի ինչպես Քրիստոս է ասում. «Մի վախեցեք նրանցիցոր մարմինն են սպանումբայց ուրիշ ոչինչ չեն կարող անելայն Նրանիցոր կարող է մարմինն ու հոգին կորստյան մատնել գեհենի կրակների մեջ»:

Մեր մաղթանքն ու հորդորն էոր Տերը միասնական պահի մեր ժողովրդինխաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմաններըԱղոթում ենքորպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզհաջողություններ պարգևի մեր առաքելությանըշարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղությանարդարության և համերաշխության հաստատմանի փառս Աստծոի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության,,:

Հավարտ ՍՊատարագի ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջևԽոսքով հանդես եկավ նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը:

Հայցում ենք մեկ ու կես միլիոն նահատակաց բարեխոսությունը հանուն խաղաղության ու հայ ժողովրդի բարօրության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica