close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երբեք չի մոռացվի». Մասաչուսեթսի տարբեր քաղաքներում տեղադրվել է 5 էլեկտրոնային վահանակ

Քաղաքական

24 Ապրիլի 2019, 21:39
 «Երբեք չի մոռացվի». Մասաչուսեթսի տարբեր քաղաքներում տեղադրվել է 5 էլեկտրոնային վահանակ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխավոր մայրուղիների վրա տեղադրվել է 5 էլեկտրոնային վահանակ` «Երբեք չի մոռացվի» կարգախոսով:

Վահանակների ակցիան, ինչպես նախորդ 23 տարիներին, այս տարի նույնպես հովանավորվում է արվեստագետ Դանիել Վարուժան Հեճինյանի գլխավորած՝ «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության կողմից՝ հիշեցնելով Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ:

Այս տարվա վահանակը պատկերված է հայ պատանու դեմքով, որի մի մասը խավար է ու մռայլ, ինչպես 1915-ի վիրավոր Հայաստանը, իսկ մյուս կողմը լուսավոր է՝ 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:

Էլեկտրոնային վահանակները կցուցադրվեն մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը:

Եղանակը տաքանում է
21 Փետրվարի 2020, 17:46 Եղանակը տաքանում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica