close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական մամուլում տպագրված՝ հայերին տեղահանելու և սպանելու` երիտթուրքերի հրամանը

Հասարակություն

24 Ապրիլի 2019, 19:52
 Թուրքական մամուլում տպագրված՝ հայերին տեղահանելու և սպանելու` երիտթուրքերի հրամանը

Թուրքիայի Պետական խորհրդի անդամիրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր 

Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը:

1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է «Միության և առաջադիմության» կենտրոնական գրասենյակի՝ 

Հատուկ հանձնաժողովին հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի 

տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և 

նշել, որ այն վերահրատարակվել է  առանց որևէ փոփոխության: Հանձնարարական նամակը

 բաղկացած էր 10 հոդվածներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները, 

որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում: «Թուրքական Ստամբուլը» չի նշել 

նամակի աղբյուրը,  ավելին՝  «Միության և առաջադիմության հանձնաժողովի» պահոցներն անհետացել էին 

Առաջին hամաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Սակայն, անկախ 

այս ամենից, ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին 

«Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին 

«Միության ևառաջադիմության հանձնաժողովը» Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

 

 Փաստաթղթի դրույթները՝ ստորև:

1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3-րդ և 4-րդ հոդվածները՝ փակել բոլոր հայկական ընկերությունները,

 ձերբակալել դրանց գործադիր անդամներին,  էին «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարությանը,

 արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս` սպանել:

 2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:

 3. Ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադեպեր

 (այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով են 

վաստակել մահմեդականների ատելությունը:

 4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորքերը կիրառել և ռազմական ուժերիգործողությունները ներկայացնել այնպես, 

կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը` աջակցել մահմեդականներին:

 5. Դպրոցի ուսուցիչների, հատկապես` 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց և երեխաներին` 

հետագայում մահմեդականացվելու:

 6. Ոչնչացնել բոլոր այն փախչել հաջողեցրած մարդկանց ընտանիքները և քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ամբողջովին կորցնեն 

կապն իրենց հայրենի քաղաքների հետ:

 7. Լրտեսության մեջ մեղադրելով՝ պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին իրենց կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:

 8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:

 9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:

 10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը և առավելագույն խնամքով պահել մեկ կամերկու անձանց մոտ:

 «Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն` արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: Մենք հրապարակում ենք նամակն այնպիսին, ինչպիսին որ է»,- 

գրել է «Թուրքական Ստամբուլ»  պարբերականը 1919թ. մարտի 25-ին:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica