close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրուգվայում և Արգենտինայում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

Հասարակություն

24 Ապրիլի 2019, 19:09
 Ուրուգվայում և Արգենտինայում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

Հարյուրավոր ուրուգվայցիներ, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգներն են, մասնակցել են Ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը. տեղեկացնում է El Diario պարբերականը, ոգեկոչման արարողության նախաձեռնությունը պատկանում է Ուրուգվայի «Հայ երիտասարդներ» միությանը, որն արդեն 10-րդ տարին է, ինչ կազմակերպում է անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները հարավամերիկյան երկրում, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ոգեկոչման երթին մասնակցում են ինչպես երիտասարդներ, այնպես էլ մեծահասակներ և երեխաներ՝ իրենց հետ տանելով հայկական դրոշն ու «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» գրությամբ պաստառներ: 

Ոգեկոչման արարողություններ են իրականացվում նաև մի շարք այլ հարավամերիկյան երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում, որտեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, այնուհետև մեկնարկել է երթը Բուենոս Այրեսի համալսարանի մոտից՝ ուղևորվելով Թուրքիայի դեսպանի նստավայր:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica