close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց ցեղասպանության հարցում Թրամփն առաջնորդվեց «սկզբում Թուրքիան» սկզբունքով. ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբ

Քաղաքական

24 Ապրիլի 2019, 19:10
 Հայոց ցեղասպանության հարցում Թրամփն առաջնորդվեց «սկզբում Թուրքիան» սկզբունքով. ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբ

ՀՅԴ  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Միացյալ Նահանգների ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից՝ փոխարենն օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

«Արդեն երրորդ տարին անընդմեջ Թրամփը հավուր պատշաճի չի դատապարտում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը:Այս քաղաքականությունը սկզբնավորվել է Անկարայում՝ թուրք բռնապետերի կողմից, իսկ հետո ամերիկյան նախագահներն այն կիրառել են Վաշինգտոնում:  «Սկզբում Ամերիկան» խոստումը տված Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում առաջնորդվում է «սկզբում Թուրքիան» սկզբունքով: Խոստանալով պայքարել քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումների դեմ՝ Թրամփն աջակցեց օտարերկրյա ռեժիմին՝ փոխարենն ազնվորեն ոգեկոչեր մեկդարյա պատմություն ունեցող հանցագործության հիշատակը: Նա խոստացել էր վերականգնել Միացյալ Նահանգների՝ առաջնորդի դերը, սակայն փոխարենն օտարերկրյա բռնապետությանը զիջեց ամերիկյան բարոյական արժեքները: Այժմ մենք հայացքն ուղղում ենք Կոնգրեսին՝ հույս ունենալով, որ այն կցուցաբերի այն առաջնորդությունը, ինչը չկարողացավ անել Սպիտակ տունը»,-ասել է  ՀՅԴ  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:




Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica