close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լույս է տեղել «Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915թ. մամուլի էջերում» հայալեզու և օտարալեզու նյութերի երկհատոր ժողովածուն

Հասարակություն

24 Ապրիլի 2019, 18:20
 Լույս է տեղել «Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915թ. մամուլի էջերում» հայալեզու և օտարալեզու նյութերի երկհատոր ժողովածուն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգողպետական հանձնաժողովի որոշմամբ` 2015թ. հունվարի 29-ից կյանքի կոչվեց www.armeniangenocide100.org կայքը՝ տարբեր բովանդակալի բաժիններով: Դրանցից էր «Այսօրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ արվեց մեկտեղել հայալեզուու օտար մամուլում 1915ին լույս տեսած հոդվածները:Հետազոտությունն արդեն պատշաճ գիտական մակարդակով հրատարակվել է առանձին ժողովածուով,որն էապես հեշտացնում է Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը:

Yerkir.am զրուցել է վերնշյալ հսկայածավալ աշխատանքով զբաղվողմասնագիտական խմբի անդամների՝ Գայանե Մանուկյանի (ծրագրի համակարգող, գլխավոր խմբագիր), Արմեն Մարուքյանի (խմբագիր), Ժիրայր Պէօճեքեանի(փորձագետ, խմբագիր), Անի Ոսկանյանի (խմբագիր) և Մարիամ Հովսեփյանի(փորձագետ) հետ:

- Այս ուսումնասիրությամբ նպատակ դրվեց ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1915թ. մամուլի արձագանքը` յուրատեսակ օրացույց, որը օր առ օր ներկայացնում է, թե ինչ էր գրում ոչ միայն հայկական, այլև օտար մամուլը հայերի ծայրահեղ ծանր դրության մասին: Հարկ է ընդգծել, որ, չնայած արմատավորված կարծիքին, 1915թ. մամուլի էջերում տեղ են գտել նյութեր ոչ միայն հայերի զանգվածային սպանությունների, այլև ինքնապաշտպանական մարտերի, գաղթականությանն օգնություն կազմակերպելու և մի շարք այլ կարևոր թեմաների մասին: Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Անշուշտ, հետազոտական խումբը հեռու է այն մտքից, որ հնարավոր է մեկտեղել 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր, հատկապես` օտար մամուլի նյութերը, հասկանալի է, որ դրանց մի մասը դեռևս հասանելի չէ: Առիթից օգտվելով՝ մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին, Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի և Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» օրաթերթի խմբագրակազմերին, որոնք անմիջապես արձագանքեցին մեր խնդրանքին և ցուցաբերեցին իրենց օժանդակությունը: Որոշ դեպքերում, դժբախտաբար, արձագանք չեղավ: Բազմաթիվ երկրներում հայկական տեղական կազմակերպությունները կամ անհատ մտավորականները մամուլի արձագանքի հավաքածուներ են կազմել։ Մենք նրանց աշխատանքից էլ ենք օգտվում: Նշենք, որ մեր այս աշխատանքի մեջ մեծագույն բացն արաբական մամուլն է։ Մի կողմից` արաբական մի շարք երկրներում քաղաքական իրավիճակը, մյուս կողմից` օրվա թերթերի էլեկտրոնային տարբերակների պաշտոնական վաճառքի բարձր սակագները պատճառ դարձան, որ այս հանգրվանում արաբական մամուլը բացակայի այս հավաքածուից։

Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները: Հարկ է նշել, որ աշխատությունն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանգի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը: Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. շուրջ 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի… Անբացատրելի հուզումով թերթում էինք Վանի ինքնապաշտպանության օրերին Վանում հրատարակված «Աշխատանք» թերթը, որը ոչ միայն փոխանցում է տեղի ունեցածը, այլև հայրենասիրական ոգին… Ըստ էության` այս բաժինը 1915թ. մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն է:

Հույս ունենք, որ այս աշխատանքները այս ամենով չեն սահմանափակվի երկու առումով: Նախ` Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, և արժե այդ մասին տեղեկությունները կենտրոնացնել։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը հավաքել։ Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica