close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ս-400-ները ծանր հետևանքներ կունենան Թուրքիայի համար. ամերիկացի սենատոր

Տարածաշրջան

24 Ապրիլի 2019, 16:40
 Ս-400-ները ծանր հետևանքներ կունենան Թուրքիայի համար. ամերիկացի սենատոր

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը Հունաստանում տված հարցազրույցում անդրադարձել է Թուրիքայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնմանը. հաղորդում է  Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Եթե գնման գործընթացը տեղի ունենա, առաջին հերթին անձամբ ես անհրաժեշտ պատժամիջոցների օրինագիծ եմ առաջարկելու: Երկրորդ` Թուրքիան չի կարող համադրել Ֆ-35 կործանիչները Ս-400-ների հետ: Դա անընդունելի է և ԱՄՆ-ի շահերին դեմ է»,- ասել է նա:

Մենենդեզը նաև նշել է, որ ամերիկյան բանկերը կարող են դադարեցնել իրենց գործունեությունը Թուրքիայում, ինչպես նաև խնդիրներ կարող են առաջանալ վիզաների տրամադրման հարցում: Սենատորը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան դարձյալ կվերադառնա լավ դաշնակցի կարգավիճակին, ապապ հավելել է, որ, եթե Թուրքիան շարունակի իր այս մոտեցումները, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի և իր ազգային շահերի տեսանկյունից, չի հապաղի ռազմաբազաները տեղափոխել Թուրքիայից այլ երկրներ, որոնցից մեկը կարող է լինել Հունաստանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica