close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարգարիտա Սիմոնյանը հիշեցրել է Ցեղասպանությունից փրկված երկու նախատատերի պատմությունը

Հասարակություն

24 Ապրիլի 2019, 16:32
 Մարգարիտա Սիմոնյանը հիշեցրել է Ցեղասպանությունից փրկված երկու նախատատերի պատմությունը

Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երկու նախատատերը փրկվել են Հայոց ցեղասպանությունից։ Սիմոնյանն այդ մասին գրել է իր տելեգրամ–ալիքում։

Նա հիշում է իր նախատատին` Նարտուհի Ներսեսյանին` նենեգային:

«Նա կարդալ չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, Աստծուց վախենալ ու չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա»,- գրել է Սիմոնյանը։

1915 թվականին Նարտուհու աչքի առաջ յաթաղանով կտրել են ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ քույրն ամուսնացած է եղել. բռնաբարությունից խուսափելու համար նետվել է տրապիզոնյան բարձր ափից։ Ամբողջ ընտանիքից ողջ են մնացել միայն Նարտուհին ու կրտսեր քույրը` Ալիսան: Նրանք ապրել են թուրքերի ընտանիքում, մինչև ողջ մնացած բարեկամները գտել են նրանց ու օգնել փախչել Ղրիմ: Դրանից հետո Սիմոնյանի հորական կողմը հաստատվել է Ղրիմում, բայց Ալիսայի` Նարտուհու կրտսեր կնոջ հետ կապը կորել է։

Սիմոնյանի մյուս նախատատը Ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան է եղել։ Յաթաղանով մարդիկ եկել են նաև նրանց տուն, բայց ծնողները հասցրել են աղջկան փաթաթել գորգի մեջ ու պատին հենել։

Սիմոնյանը հիշեցնում  է, որ ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ու ավելացնում. «Նենեգա', ես հիշում եմ»։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica