close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը

Հասարակություն

24 Ապրիլի 2019, 16:22
 Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:  
 
Yerkir.am-ի խմբագրակազմը ցավակցում է Տիգրան Ֆարմանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում կորստի ծանր վիշտը:

Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953թ. մայիսի 16-ին Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: 1970-1975թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976թ. ՝ աշխատելով որպես «Երեկոյան Երևան» թերթի թղթակից: 1995-2001թթ. եղել է «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ.` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica