close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը բավարարվում է կատարելապես անհեթեթ ժխտողականությամբ․ Մուրադ Փափազյան

Քաղաքական

24 Ապրիլի 2019, 13:20
 Էրդողանը բավարարվում է կատարելապես անհեթեթ ժխտողականությամբ․ Մուրադ Փափազյան

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ամրագրելով՝ Ֆրանսիան հաստատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. «C News» հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Նախեւառաջ, մենք ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային եւ նախագահ Էմանուել Մակրոնին, ով իսկապես կարեւոր քայլ կատարեց՝ ապրիլի 24-ը հանրապետության օրացույցում ամրագրելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Միեւնույն ժամանակ սա ուղերձ է՝ հղված ամբողջ աշխարհին՝ առ այն, որ Ֆրանսիան հաստատում է անհրաժեշտությունը, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի եւ հատկապես Թուրքիայի կողմից, որ հերքում է այն արդեն 104 տարի, եւ Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից, որ բավարարվում է կատարելապես անհեթեթ ժխտողականությամբ»,- ասել է Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 11-ին ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում  Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև  մյուս քաղաքները:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:45-ին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica