close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ Հայաստան այցելել հենց հիմա. Bloomberg-ի անդրադարձը

Հասարակություն

24 Ապրիլի 2019, 13:21
 Ինչո՞ւ Հայաստան այցելել հենց հիմա. Bloomberg-ի անդրադարձը

Հայաստան` լեռներով շրջապատված երկիր` ավելի քան 3 միլիոն բնակչությամբ: Այն հայտնի լինելու մի քանի պատճառներ ունի. շախմատի` ոսկե մեդալակիր  չեմպիոններ, լարված աշխարհաքաղաքականություն, Չերչիլի սիրելի բրենդի և, այո’, Քարդաշյաններ, որոնք հպարտ ամերիկահայեր են: Իսկ զբոսաշրջությո՞ւնը: Շատ ամերիկացի ճանապարհորդներ չեն կարողանում գտնել անգամ Հայաստանի տեղը քարտեզին (այն տեղակայված է Վրաստանի և Իրանի միջև), էլ ուր մնաց, թե այցելեն: 

Ժամանակն է վերանայել այս ամենը: Հայաստանի զբոսաշրջային հայտնի վայրերից բացի,  այնտեղ են գտնվում աշխարհի ամենահին եկեղեցիները: Ահա այդ երկիրն այցելելու` մի քանի նոր պատճառներ ևս.  անցյալ տարվա Թավշյա հեղափոխությունը, որը հետ մղեց Ռուսաստանի օլիգարխիան, տվեց երկրին շոշափելի և վարակիչ լավատեսություն, իսկ մայրաքաղաք Երևանում օր օրի վեր են խոյանում նոր հյուրանոցներ, որոնց ռեստորաններում  մեծ տարածում գտած իրենց չափանիշներից «հրաժարվում են» միսը և կարտոֆիլը` նախապատվությունը տալով ավելի կծու և համեմված տարբերակին: Այս տարի  Հայաստանում «Անդրկովկասյան արահետ»-ը Դիլիջան ազգային պարկում կհիմնի իր առաջին արշավախումբը: Այլ խոսքով` Հայաստանն «էլեկտրական» է, այնպես որ` պատրաստվեք «դզզոցի»:

 

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Սուրբ հող

Թե ինչպես է հռոմեական տաճարը հայտվել Հայաստանի տարածքում, կամ ինչպես է այն մնացել կանգուն` չնայած անթիվ արշավանքներին, մինչ օրս էլ բանավեճի առարկա է: Բայց հստակ է, որ այդ հսկա կառույցը Եվրասիայում նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ճարտարապետության ամենաթանկարժեք օրինակներից է: Կառուցված լինելով առաջին դարում` Գառնին, ամենայն հավանականությամբ, արևի հեթանոս աստված Միհրին նվիրված տաճար էր:

ARMENIA-TOURISM

Պարի’ր, եթե ուզում ես

Հարվածներ գետնին և ձգողականության օրենքին հակասող ոստյուններ. հայկական պարը ոգեշնչող ներկայացում է: Քոչարի անունը կրող հայտնի ազգային պարի ընթացքում մասնակիցները բռնում են միմյանց ձեռքերը և ճկուն ցատկերով, ռնգային ձայն արձակող զուռնայի հնչյունների ներքո շարժվում այս ու այն կողմ:

ARMENIA-TOURISM

Ներքև մի’ նայիր

«Տաթևի թևեր» անունը կրող ճոպանուղին սահում է ավելի քան 200 մետր բարձրությամբ լեռնային կիրճի վրայով` հասնելով Տաթևի վանք` 9-րդ դարի վանական համալիր` այնուհետև միաձուլվելով խոտածածկ ժայռին: 5752 մետր երկարությամբ ճոպանուղին անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես «աշխարհի ամենաերկար երկկողմանի օդային տրամվայ»:

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Խորհրդային տարիների հետքեր

Տիեզերական տարիքի աշտարակներ, նեոդասական ոճի կառավարական շենքեր, խարխուլ «խրյուշչովկաներ»` այն դեպքում, երբ Հայաստանը դուրս է եկել Խորհրդային միության կազմից ավելի քան 3 տասնամյակ առաջ: Դատելով նրա ճարտարապետությունից` դու երբեք սա չես  հասկանա: Երևանում անընդհատ շրջանառվող մի անուն կա` Ալեքսանդր Թամանյան` հայ ճարտարապետ, որը մշակել է քաղաքի հետաքրքիր օղակաձև փողոցի, օպերային թատրոնի, Հանրապետության հրապարակի հատակագծերը և Կասկադի ուրվագիծը:

ARMENIA-SYRIA-CONFLICT-REFUGEES

Մշտապես սեղանների շուրջ նստելու տեղ կունենաք

Հայկական ուտելիքն ամբողջովին հակադարձում է արագ և բարդ ընդհանրացմանը: Այն վերցնում է ուտեստներ ռուսական, վրացական, պարսկական և լևանտական խոհանոցներից` միևնույն ժամանակ առանց նրանցից ոչ մեկին զիջելու:  Ուտեստները կարող են ընդգրկել կիտրոնով թաբուլեից մինչև մայոնեզով և կարտիֆիլով աղցան, տավարի մսով ապուրից մինչև խինկալիներ` եփված տոմատի մածուկով: Հենց այս ամենի բազմազանությունն էլ Երևանը դարձնում է անգերազանցելի:

Easter in Echmiadzin

Երկիր մոլորակի ամենահին մայր տաճարը

Էջմիածնի տաճարը, որը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, հայերի համար նույնն է, ինչ մուսուլմանների համար Մեծ Մզկիթը և հրեաների համար Արևմտյան Պատը. սա անզուգական հոգևոր նշանակություն ունեցող վայր է:  Պարտադիր չէ, որ հավատացյալ լինես կառույց մուտք գործելու համար, բայց խորհուրդ կտանք այցելել մինչ կեսօր: Այս դեպքում հնարավոր է բաց չթողնել մոմեր բռնած` եկեղեցու երգչախմբի ելույթը:

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Դրախտ գինու սիրահարների համար

Երբ Հայաստանի հարավում հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին գինու մառանը, որն ավելի քան 6100 տարեկան է, բոլորն ապշած էին, բացի հայերից: Գինին երկար ժամանակ եղել է տեղական մշակույթի  «արյունը»:

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Այս ժայռին

Դու կարող ես շաբաթներ անցկացնել` շրջելով Հայաստանի տաճարներով, բայց ոչ բոլորն այցելելով: Այուամենայնիվ, 13-րդ դարում կառուցված Գեղարդ պարտադիր պիտի այցելես: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համարվում է մշակութային ժառանգություն: Լաբիրինթոսային համալիրում կգտնվի ամեն ինչ` հիպնոսացնող խաչքարներից մինչև հնամյա մատուռներ:

Souvlaki, grilled meat, Kastraki, Trikala, Greece.

Միայն կրակ ավելացրու

Աղ, միս և կրակ. հայկական խորոված պատրաստելու համար միայն այս բաղադրիչներն են անհրաժեշտ: Այն Հայաստանում ամենուրեք տարածված` շամփուրների վրա եփվող տավարի, խոզի կամ գառան միսն է: Բայց հայերը տարածված քյաբաբն էլ հասցրել են լրիվ այլ մակարդակի` դարձնելով այն արվեստ: Լավ խոհարարը ընտրում է լավագույն մսակտորները, որոնք համեմում է աղով, և դրանք «քաշում է շամփուրի վրա»` այնուհետև դնելով կրակին: Վերջ, ուտեստը պատրաստ է համտեսման:

Places To Visit - Yerevan

Անմոռանալի հուշարձան

1915 թվականի Հայոց ցեղասպանությունը խլեց նվազագույնը 1 միլիոն հայի կյանք` միաժամանակ ստիպելով միլիոններին արտագաղթել իրենց երկրից: Այս`  հատուկ մոխրագույն կառուցված հուշարձանը գտնվում է Ծիծեռնակաբերդում: Մինչ հուշարձան այցելելը քեզ հետ վերցրու անձեռոցիկ և պատրաստ եղիր, որ այստեղ ես լինելու մի քանի ժամ` տեսնելու մի շարք նկարներ, փաստեր և վկայություններ, որոնք ապացուցում են այս ազգային ողբերգությունն ու ներկայացնում դրա իրական ծանրությունը:

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Խմիչքի անծայրածիր ընտրություն

«Կուբայական սիգարներ, հայկական բրենդի և ո’չ սպորտին». սա է Ուինսթոն Չերչիլի համար լավագույն եռյակը` երկար կյանք ունենալու համար: Հենց հայտնի քաղաքական գործչի այս վարկածի իսկությունն էլ կարող ես ստուգել Հայաստանում:

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Լճերի երկիր

Ընդգրկելով Հայաստանի տարածքի ավելի քան 16 %-ը`Սևանա լիճը դարձնում է լեռներով շրջապատված երկիրն այլընտրանքային լողափային տարածաշրջան: Այս ծփացող ալիքները մեղմացնում են թե’ Հայաստանի, թե’ հարևան երկրների չոր ամառային կլիման: Ու եթե անգամ շատ ցուրտ է սուզվելու համար, ապա դու կարող ես հիանալի լուսանկարներ ունենալ Հայրավանքից և Սևանավանքից`ըմբոշխնելով արևի տակ շողշողացող լճի ջրերը:

Հոդվածը`Bloomberg-ի 

Թարգմանությունը` Մայա Ավետիսյանի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica