close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն այս պատմական իրողությունը չի ժխտում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում

Քաղաքական

24 Ապրիլի 2019, 11:05
 ԱՄՆ-ն այս պատմական իրողությունը չի ժխտում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Սա կարևոր օր է. մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի  զոհերի  հիշատակին: Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը: Եվ տոկունությունը, որը հանդես բերեց հայ ժողովուրդը ՀՀ-ում և աշխարհի շատ վայրերում հայկական համայնքները, դրսևորելով իրենց հայկական ոգու ամրությունը, ապահովում են նրա կարևոր և կենսունակ գոյությունը: Մենք՝ ամերիկացիներս, երախտապարտ ենք հայկական ծագումով այն ամերիկացիներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ամերիկացիների կյանքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Դիտարկմանը` ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հարցին` օրենսդրական ի՞նչ քայլեր են արվելու, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Ես նշեցի, որ այսօր մենք հիշատակի և հարգանքի տուրք ենք մատուցում, իսկ ԱՄՆ-ն այս պատմական իրողությունը, պատմական դեպքերը չի ժխտում: Եվ այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, դա 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է, և մեզ շարունակում է ոգեշնչել հայ ժողովրդի տոկունությունը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica