close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի օր, ի վերջո, ջահերով երթը կպսակվի հաղթանակով

Քաղաքական

23 Ապրիլի 2019, 20:09
 Մի օր, ի վերջո, ջահերով երթը կպսակվի հաղթանակով

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած` թվով 19-րդ ջահերով երթը: Այս տարվա կարգախոսն է «Ամբողջական և արդար հատուցում»: Նախքան երթի մեկնարկը ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանը:

Նա նշեց, որ այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցը, բայց միևնույն ժամանակ 20 տարի առաջ այս օրը ՀՅԴ ՀԵՄ և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպեցին ջահերով երթը: 

«Այսօր Հայաստանի այլ քաղաքներում և Արցախում, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում ևս մեկնարկել է ջահերով երթը: Սիրելի'  երիտասարդներ, ջահերով երթը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը, այսինքն` ներկայիս Թուրքիան, շարունակում է մերժման և ժխտողականության քաղաքականությունը: Վստահաբար ասում եմ` ձեր երթը պսակվելու է հաղթանակով: Արևմտյան Հայաստանի ժառանգները կվերադառնան իրենց օջախները, բայց արդեն` տիրոջ կարգավիճակով: Սա է ջահերով երթի վերջնական նպատակը»,-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica