close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամբողջական և արդարացի հատուցում. մեկնարկել է ջահերով երթը (ուղիղ)

Հասարակություն

23 Ապրիլի 2019, 19:01
 Ամբողջական և արդարացի հատուցում. մեկնարկել է ջահերով երթը (ուղիղ)

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած` թվով 19-րդ ջահերով երթը: Այս տարի նույնպես Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Երևանում, Ստեփանակերտում, Սպիտակում, Ճամբարակում, Գյումրիում, Իջևանում, Վերին Կարմիրաղբյուրում և այլն, գրեթե միաժամանակ  մեկնարկել է ավանդական դարձած` ջահերով երթը: 

Դաշնակցական երիտասարդները, սկաուտները դեռ մեկ ամիս առաջ սկսել էին նախապատրաստվել միջոցառմանը: Ամեն տարի փոփոխվող ջահերի` այս տարվա նորույթը դրանց փակցված փոքրիկ Եռագույնն է: Այս տարվա կարգախոսն է` «Ամբողջական և արդար հատուցում»

Պահանջատիրության ջահակիրներն այս տարի ևս ավելի քան 30 մետրանոց դրոշ կպահեն իրենց գլխավերևում: Երթին մասնակցության հայտ են ներկայացրել նաև Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, Կարմիր խաչը և այլք:

Ծիծեռնակաբերդի բարձունք հասնելուն պես երթի մասնակիցները միասնական աղոթք կբարձրացնեն:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica