close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի իշխանությունը Թուրքիային կործանման է տանում. ԵԽ պատգամավոր

Տարածաշրջան

23 Ապրիլի 2019, 16:14
 Էրդողանի իշխանությունը Թուրքիային կործանման է տանում. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր և Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիային տանում է կործանման: «Թուրքիան մամուլի տեսանկյունից երբեք էլ ազատ չի եղել: Սակայն եթե նայենք, թե ուր էր Թուրքիան 10 տարի առաջ և  ուր է հիմա, կտեսնենք, որ ակնհայտ վատթարացում կա: Հարյուր հազարից ավելի մարդ բանտերում է»,- Փիրիի խոսքերն է մեջբերում artigercek.com կայքը:

ԵԽ պատգամավորը  նաև քննադատել է ԵՄ-ին Թուրքիայի հարցում մեղմ դիրքորոշման համար: «ԵՄ լռությունն ավելի է ուժեղացնում Էրդողանի ավտորիտար ռեժիմը. ԵՄ-ն ինչքան լուռ մնա, Էրդողանն այնքան էլ կկարողանա անել իր ուզածը: Այդ իսկ պատճառով ԵԽ-ում պետք է ուժեղ ձայն հանենք»,- ասել է Փիրին:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica