close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց քաղաքացի ունենալու՝ քաղաքացու օր ենք նշում. Էլինար Վարդանյան

Քաղաքական

23 Ապրիլի 2019, 16:01
 Առանց քաղաքացի ունենալու՝ քաղաքացու օր ենք նշում. Էլինար Վարդանյան

 Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ ուրվագծելու բարեփոխումների այն համակարգը, որին պատրաստվում է գնալ երկիրը,  մինչդեռ չկան բարեփոխումներ դատաիրավական, կրթական համակարգերում, այլ ընդամենը հայտարարություններ, թե իշխանություններն այլևս դատաիրավական համակարգի վրա ազդեցության որևէ մեթոդ չեն կիրառում, կամ` բռնում են դպրոցի տնօրենի, պահակի ձեռքից և համարում, որ կոռուպցիոն լուրջ դեպք են բացահայտել, բայց մի բան է հայտարարությունը, այլ բան՝ իրականությունը: Այս մասին լրագրողներին ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:

«Եթե իրականում փորձում ենք կառուցել իրավական և ժողովրդավարական պետություն, ապա առաջին քայլը պետք է լիներ դատաիրավական համակարգում փոփոխությունները, որովհետև քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ բոլոր իրավունքները, որոնք կխախտվեն, վստահելի դատական համակարգի միջոցով կարելի է պաշտպանել: Ցավոք, այդ փոփոխությունները չկան և չեն էլ ուրվագծվում: Փոխարենն ունենք հայտարարություն, որ կա քաղաքական կամք՝ դատարաններին ցույց չտալու ուղղություն, բայց սրա կողքին կա ձայնագրություն, որում պաշտոնատար անձինք խոսում են  դատավորների վրա ազդեցություն գործելուց: Ունենք հայտարարություն, որ կոռուպցիան արմատախիլ է արվել, բայց, դրան  զուգահեռ, առաջին հակակոռուպցիոները համարվող անձին մեղադրանք է առաջադրվում և նրա դեմ քրեական գործ հարուցվում: Մթնոլորտի մասին առհասարակ չխոսենք, քանի որ մեկ տարվա ընթացքում հասարակությունն այնպես է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանվել, որ նման մթնոլորտի պայմաններում դրական օրակարգ և զարգացում ակնկալելը տեղին չէ: Մարդը, որը բոլորին մեղադրում էր տարբեր հանցագործությունների մեջ, նման մթնոլորտի պայմաններում պաշտպանության կարիք ունի՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, որը ոչ միայն յուրայինների պարագայում պիտի գործի, այլև քաղաքական հակառակորդների: Եվ նման բազմաթիվ խնդիրներ, որոնք մեկ տարվա ընթացքում կա'մ շարունակվում են, կա'մ խորանում»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ «սպանելու», «մորթելու», «ասֆալտին փռելու» մթնոլորտը ոչ մի լավ բանի չի տանելու:

Հանդիպմանը ներկա`  ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հավելեց՝ փոփոխություններ կան, բայց հետքայլի:

«ԱԺ-ն առաջնային մանդատ ունեցողի դերն ու նշանակությունը չի ներկայացնում, երկրորդ՝ ունենք 50.000 աշխատատեղի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կուզենայի, որ իմ երկրի վարչապետը դրսում խոսելիս այնպիսի հայտարարություններ աներ, որի արդյունքում մեր երկրում չսկսեին խժդժություններ, քանի որ սա դրսում տեսնում են»,-ընդգծեց նա:

Բանախոսներն անդրադարձան նաև Քաղաքացու օր ունենալու նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանը նշեց՝ եթե իրականում քաղաքացու օրը ծառայեր քաղաքացի կրթելու նպատակին, ինքը կողմ կլիներ:

«Բայց մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով քվեարկության էին գնում, իսկ մեկ տարի հետո` ճանապարհ փակում, այդ մեկ տարվա ընթացքում նա քաղաքացի չդարձավ: Կամ՝ մարդը, որը ոտքով բացում է կառավարության դուռը, որովհետև դա արդեն իր կառավարությունն է,  քաղաքացիական կեցվածք չէ բնավ: Կամ՝ եթե իրեն ստիպում են դիմում գրել և ինքը չի պայքարում իր իրավունքների համար, ամենևին չի խոսում քաղաքացիական գիտակցության մասին: Եվ նման բազմաթիվ օրինակներ կան՝ բանակում եղած մթնոլորտից սկսած, որը քաղաքացիական իրավագիտակցության մասին չի վկայում: Հետևաբար՝ եթե մենք, առանց քաղաքացի կրթելու, փողոցներում  խորոված ենք անելով, քաղաքացու օր ենք նշելու, դեռ պահուստային ֆոնդից էլ մի կլորիկ գումար հատկացնելով, երբ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք հնարավոր է օր առաջ լուծել, թեկուզ մեկ քաղաքացու համար, դա ընդունելի չէ: Առանց քաղաքացի ունենալու` քաղաքացու օր ենք նշում»,- նշեց Վարդանյանը:

Դաշնակցական գործիչն իր հերթին շեշտեց, որ չի տեսնում այն նպատակը, որի համար նման օր է նշվելու: «Իմ տեսածը սա է՝ դա արվում է, որ ամրագրվի Սերժ Սարգսյանի հրաժարականը և իրենց իշխանության գալու փաստը, բայց սա համարել կարևոր օ՞ր, միջացառո՞ւմ: Ստացվում է, որ սա կլինի նախադեպ, ու ամեն հաջորդ իշխանություն իր գալու օրը մի տոնական օ՞ր է հայտարարելու, օրացույցում տո՞ն է ավելացնելու: Ես լսեցի իմքայլական մի քանի պատգամավորի հարցազրույց, որում ասում էին, թե այդ օրը մոտենալու են քաղաքացիների խմբերին, փորձելու զրուցել, վերհանել նրանց խնդիրները: Դա պատգամավորի ամենօրյա գործառույթն է, որի դիմաց վճարվում է, հիմա նորից լրացուցիչ գումա՞ր ենք տալիս, որ պատգամավորն իր գործառույթը կատարի»,- նշեց Կյուրեղյանը:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica