close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապե՛ր, հլը դուրս արի. ավագանու ԲՀԿ-ական անդամը դուրս հրավիրեց իմքայլականին իրեն անթարթ, սևեռուն ու երկար նայելու համար

Հասարակություն

23 Ապրիլի 2019, 13:44
 Ապե՛ր, հլը դուրս արի. ավագանու ԲՀԿ-ական անդամը դուրս հրավիրեց իմքայլականին իրեն անթարթ, սևեռուն ու երկար նայելու համար

Երևանի ավագանու այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ ավագանու «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների  անդամների միջև: 

ԲՀԿ անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում տեղից վեր կացավ և դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին «ապե՛ր, հլը դուրս արի» խոսքերով:

Լրագրողների հետ զրույցում Ներսիսյան նշեց, որ Վազգեն Դարբինյանին իրեն երկար, սևեռուն նայելու համար է դուրս հրավիրել: Նա նաև հավելեց, որ այդտեղ որևէ վատ բան չկա, ընդամենը քննարկման հրավեր է: 

Միջադեպից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը հանդես եկավ էթիկայի խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ: «Ինչպես ցույց տվեց մեր այսօրվա նիստը և, առհասարակ, բոլոր նիստերը, անհրաժեշտություն եմ տեսնում և առաջարկում եմ ստեղծել էթիկայի խորհուրդ, ինչպես ԱԺ-ում է: Այն կհսկի և´ ֆեյսբուքյան գրառումները, և´ նիստում հնչեցված «դուրս արի, ապե', խոսենք» արտահայտությունները»,- նշեց նա:

Հայկ Մարությանին առաջարկը հետաքրքրեց: «Ինձ դուր է գալիս այս առաջարկությունը: Կարծում եմ՝ ձեռնամուխ կլինենք»,- նշեց նա:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica