close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքապետարանը օրերս կգործարկի նոր առցանց հարթակ` հանրաքվեներ անցկացնելու նպատակով

Հասարակություն

23 Ապրիլի 2019, 13:26
 Քաղաքապետարանը օրերս կգործարկի նոր առցանց հարթակ` հանրաքվեներ անցկացնելու նպատակով

Քաղաքապետարանն օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հանրաքվե անցկացնելը բավականին մեծ գումար է պահանջում բյուջեից, դրա համար մենք այս պահին ստեղծում ենք օնլայն հարթակ, որում հնարավորություն կունենանք անվճար հանրաքվեներ անցկացնելու»,-  մանրամասնեց նա` հավելելով. «Դա լինելու է հարթակ, որտեղ գրանցված են լինելու քաղաքացիները և մասնակցելու են քվեարկությունների, տարբեր հարցադրումների, որոնք կառաջարկի Երևանի քաղաքապետարանը: Համայնքի բոլոր բնակիչներին ամբողջ Հայաստանում հասանելի է լինելու հարթակը: Նաև այդ հարթակի միջոցով ստանալու ենք քաղաքացիների առաջարկները, զարգացման ծրագրեր: Մոտ օրերս այն կգործի»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica