close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր այսօրվա խնդիրները բխում են ընտրությունների տրամաբանությունից. Դավիթ Խաժակյան

Հասարակություն

23 Ապրիլի 2019, 13:02
 Մեր այսօրվա խնդիրները բխում են ընտրությունների տրամաբանությունից. Դավիթ Խաժակյան

Ընտրությունների տրամաբանությունից են բխում մեր այսօրվա խնդիրները, որովհետև ընտրությունները վերածվեցին սևի ու սպիտակի, խորհրդարանն արձակելու մանդատի ընտրությունների, որի արդյունքում ձևավորվեց 57 հոգանոց խմբակցություն: Այս մասին Երևանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` մանրամասնելով. «Հետագայում խորհրդարանն արձակվեց, ընտրվեց նոր խորհրդարան, իսկ քաղաքը մնաց այն քաղաքային իշխանության հույսին, որը ձևավորվեց որպես խորհրդարանի արձակման գործընթացի կողմնակի էֆեկտ»:

Խաժակյանը վստահ է, որ նախընտրական շրջանի այդ հռետորաբանությունը Նիկոլ Փաշինյանի ընտրած բանաձևն էր, որը կյանքի կոչվեց սեպտեմբերի 23-ի ընտրություններին, ապա հավելեց, որ ամեն ինչ իր գինն ունի: «Երբ փորձում ես ամեն ինչ ստանալ շատ և միանգամից, խնդիրներ են առաջանում։ Եվ այդ գինը մենք տեսանք օրեր առաջ կառավարության նիստում, երբ շուրջ 40 րոպե քննարկվում էր մի հարց, որը բացառապես քաղաքային իշխանության տիրույթում է՝ աղբահանությունը։ Հարցի բովանդակությանը շատ եմ անդրադարձել, մանրամասներին չեմ տրվի, միայն կասեմ, որ 6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության  խնդրի լուծման հարցում դուք ձախողել եք, հարգելի' գործընկերներ։ Եվ դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս խնդրին», - ընդգծեց նա:

Անդրադառնալով համայնքային տուրքերի դրույքաչափերի հավաքագրման հարցին` Խաժակյանը կարծիք հայտնեց, որ քաղաքային իշխանությունները ձախողել են նաև այս հարցի լուծումը: «Մի շարք համայնքային տուրքերի դրույքաչափեր մի քանի ամիս առաջ բարձրացվեցին, որին մենք դեմ էինք: Սա այն հիմնավորմամբ էր, որ պետք է մեծացվեն բյուջետային մուտքերը, որպեսզի նաև քաղաքի հնարավորությունները մեծանան: Տեղեկացնում եմ ձեզ, որ քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտներն առաջին եռամսյակի համար: Առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 50 մլն դրամ պակաս՝ նախորդ տարվա համեմատ»,- նշեց նա:

Ավագանու անդամը տեղեկացրեց, որ մարտի 29-ին քաղաքապետը կայացրել է որոշում ակնկալվող դրամական մուտքը 145 մլն դրամով նվազեցնելու վերաբերյալ, ինչն, իր կարծիքով, ամոթալի է: Ըստ նրա`թերհավաքագրում է տեղի ունեցել, իսկ նման որոշման պատճառը վերջում 100 տոկոսով կատարված հավաքագրման մասին հայտնելն է:

Մարությանն անդրադարձավ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ելույթին` շեշտելով.  «Ես Ձեզ հետ համաձայն չեմ, անցնենք առաջ»:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի թեմային, ապա ավագանու անդան այն տեսակետին է, որ թեև կոռուպցիան ծանրաքարշ արգելակ է քաղաքի զարգացման համար, սակայն դրա հաղթահարումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քաղաքի զարգացման համար:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica