close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադայի Յարմուդ քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության որբերի փրկարար Սառա Քորնինգի արձանը

Հասարակություն

22 Ապրիլի 2019, 21:48
 Կանադայի Յարմուդ քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության որբերի փրկարար Սառա Քորնինգի արձանը

(«Հորիզոն») – Մարդասիրական գործունէութիւն ծաւալած գանատացի բուժքոյր Սառա Քորնինկի նուիրուած միջոցառումներու մեկնարկը կը նախատեսուի այս տարուան Սեպտեմբերին, գանատական Նովա Սքոչիա նահանգի Եարմութ քաղաքին մէջ, որ նաեւ Սառա Քորնինկի ծննդավայրն է: Բացումը տեղի պիտի ունենայ 14 Սեպտեմբերին: Այդ առթիւ հոն պիտի զետեղուի Սառա Քորնինկի պրոնզէ քանդակը, որուն հեղինակն է գանատահայ նկարիչ եւ քանդակագործ Կարէն Պետրոսեան:

Սառա Քորնինկ 1919-ին Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կոմիտէի (Near East Relief) կողմէ ուղարկուած էր Միջին Արեւելք՝ օժանդակելու հազարաւոր յոյն, հայ եւ ասորի գաղթականներու: Քորնինկ իր կեանքը վտանգելու գնով փրկած է Հայոց Ցեղասպանութենէն ճողոպրած հայ որբեր:

Որպէս բուժքոյր, Սառա նախ կայք հաստատած է Հայաստանի Հանրապետութեան մէջ, Երեւանի մօտերը, հարիւր հազարաւոր գաղթականներու կողքին, որոնցմէ շատեր վարակիչ հիւանդութիւններէ կը տառապէին:

Քորնինկ մահացած է իր ծննդավայր Եարմութի մէջ, 1969-ին, 97 տարեկանին:

Քորնինկի գործունէութիւնը առաւել եւս հանրածանօթ դարձնելու նպատակաւ 2016-ին ստեղծուեցաւ «Սառա Քորնինկ» կազմակերպութիւնը, ինչպէս նաեւ 2011-ին Թորոնթոյի Ցեղասպանութեանց Ուսմանց կեդրոնը անուանակոչուեցաւ Սառա Քորնինկի անուամբ:

2017-ին Սառա Քորնինկ արժանացած է Թորոնթոյի հայ համայնքին կողմէ Outstanding Canadian Award-ին:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica