close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+18°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակում Քվեբեկի խորհրդարանում

Քաղաքական

22 Ապրիլի 2019, 19:42
 Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակում Քվեբեկի խորհրդարանում

6 Ապրիլ 2019-ին, Քեպէգի Ազգային Ժողովի յետմիջօրէի նիստին ընթացքին ներկայացուեցաւ եւ միաձայնութեամբ որդեգրուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման բանաձեւը։ Յաջորդաբար խօսք առին երեսփոխան Քրիսթին Սէն-Փիէռ (Աքատիի շրջան, PLQ), Միջազգային յարաբերութիւններու եւ Ֆրանքոֆոնիի նախարար Նատին Ժիրօ (Պէրթրան շրջանի երեսփոխան, CAQ), երեսփոխան Գաթրին Տօրիոն (Թաշրոյի շրջան, Québec Solidaire) եւ երեսփոխան Ժոէլ Արսընօ (Իլ-Տը-Լա Մատլէնի շրջան, PQ)։ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմական ակնարկ մը տալէ ետք, անոնք անդրադարձան ցեղասպանութիւններու կանխարգիլման կարեւորութեան եւ հայ համայնքին հաստատակամութեան։ Նիստին ներկայ գտնուեցան Հայ Դատի Քեպէգի յանձնախումբի ներկայացուցիչներ եւ Քեպէգ քաղաքի ու Մոնթրէալի գաղութներու անդամներ, որոնք հիւրերու վերապահուած պատշգամէն հետեւեցան ելոյթներուն։ Անոնք առիթը ունեցան նաեւ առանձնապէս հանդիպելու Միջազգային յարաբերութիւններու եւ Ֆրանքոֆոնիի նախարար Նատին Ժիրոյի, երեսփոխաններ Քրիսթին Սէն-Փիէռի, Մարուա Ռըզքիի, Քրիսթոֆըր Սքիթի եւ Կի Ուէլէթի հետ։

Նշենք, որ Հայ Դատի Քեպէգի յանձնախումբին ջանքերով 1980-էն ի վեր Քեպէգի Ազգային Ժողովը ճանչցած է եւ կ“ոգեկոչէ Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ 2003-ին որդեգրած է Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման օր յատկացնելու մասին օրէնքը։

Ցոլինէ Շամլեան

horizonweekly.ca

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica