close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեւորվել են Արցախի միջազգային ճանաչման եւ անվտանգության ապահովման և հարցերը

Արցախ

22 Ապրիլի 2019, 09:47
 Կարեւորվել են Արցախի միջազգային ճանաչման եւ անվտանգության ապահովման և հարցերը

Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունն իր հերթական հանդիպումն ունեցավ ԱՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչների հետ:

ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրեցին Ազգային ժողովի և խմբակցության իրականացրած աշխատանքներն ու անելիքները։

Վահրամ Բալայանը հիշեցրեց ապրիլի 23-ին Ստեփանակերտում Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերթի մասին, ողջունեց Ասկերանի շրջանի որոշ գյուղերի դպրոցականների՝ ջահերթին մասնակցելու ցանկությունը, որը մեր միասնականության կամքի դրսևորման չափանիշն է։

ԱԺ փոխնախագահը մեր երկրի առաջնային խնդիրների մեջ կարևորեց Արցախի միջազգային ճանաչման և անվտանգության հարցերը։ Նա առանձնացրեց Հայ Դատի գրասենյակների դերը Արցախի ճանաչման գործընթացում, որն աշխարհին ինտեգրվելու և միջազգային կառույցների միջոցով պատերազմը կանխելու լավագույն ճանապարհն է։ Այս հարցում նա ընդգծեց նաև «Բարեկամություն» հանձնախմբերի ստեղծումը՝ ի նպաստ Արցախի անվտանգության ապահովման և միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացմանը:

Վահրամ Բալայանն անդրադարձավ նաև բանակաշինության և անվտանգության հարցերին, խոսեց բանակաշինության զարգացման համար խմբակցության օժանդակությունների, ինչպես նաև՝ զինակոչիկների և զոհվածների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին։

Կրթական և մշակութային ծրագրերի շրջանակներում նա արժևորեց մեր ազգային հոգեկերտվածքի և կենսունակության երաշխիք հանդիսացող ազգային կրթության և մշակույթի պահպանման նախադրյալները։

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձավ տնտեսական քաղաքականության մեջ ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։ Ըստ նրա՝ վարկային քաղաքականության շնորհիվ տարեցտարի զարգանում է գյուղատնտեսությունը, որի մեջ արդյունավետ համարեց ջերմոցային տնտեսության զարգացումը։

Պատգամավորները նշեցին, որ ԱՀ 52 գյուղերում լուծվել են խմելու ջրի մատակարարման հարցերը։ Ալյոշա Գաբրիելյանը խոսեց «Արի» ծրագրի մասին, որը գործում է ԱՀ երկու շրջանների՝ Քաշաթաղի և Շահումյանի գյուղատնտեսության զարգացման համար։

Հանդիպման վերջում հարցեր հնչեցրեցին գյուղատնտեսական խնդիրների, վարկային հարցերի դրական և բացասական ազդեցությունների մասին, տարակարծիքներ արտահայտեցին Մարտի 8-ը աշխատանքային օր դարձնելու որոշելու հարցում։

Պատգամավորները հուսադրեցին, որ ներկայացված հարցերին իրենց ուժերի ներածին չափով լուծումներ կտան:

 
 
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica