close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակությանը

Արցախ

21 Ապրիլի 2019, 17:25
 Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica